Հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ով Երեւան էր ժամանել` մասնակցելու «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնին, համագործակցություն է ունեցել դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արամն ասաց, որ Կինսկին ֆոտոշարք է իրականացրել New Mag-ի հետ եւ ցանկացել է հայկական տարրերով հագուստ կրել:
«Նրան ցույց են տվել իմ վերջին` «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուն, եւ նա շատ հավանել է, ինչից հետո ծնվել է համագործակցությունը: Ֆոտոշարքում Նաստասյան կրել է իմ հեղինակած երկու զգեստներ»,-նշեց Նիկոլյանը` հավելելով, որ կինոփառատոնի փակման միջոցառման ժամանակ Կինսկիի զգեստներից մեկը նույնպես եղել է այդ հավաքածուից:
Նիկոլյանի խոսքով` ինքն ուրախ է, որ նաեւ իր միջոցով Կինսկին ծանոթացել է հայկական մշակույթի տարրերին: «Շատ էր հավանել զգեստները, հայկական տարրերը, եւ ես «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի գլխավոր զգեստը նվիրեցի իրեն»:
Դիզայների խոսքով` Երեւանից մեկնելուց հետո Կինսկին նամակ է գրել իրեն եւ շնորհակալություն հայտնել: «Նա նշել էր, որ եթե ես այնպիսի գաղափարներ ունենամ, որ կկարծեմ` ինքը կկարողանա դրանք իրականացնել, նա պատրաստ է համագործակցել»,-ասաց Նիկոլյանը:
Լուսանկարները` Արամ Նիկոլյանի Instagram-ի
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ