«Բախտաբեր» հեռուստասերիալը մեծ վարկանիշ ունի Հայաստանում։ Այն կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել հեռուստադիտողների մեծ լսարան։ Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, որը սերիալում մարմնավորում է Իռենի կերպարը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ ներքին թիմային աշխատանքի արդյունքն է, որ այսօր սերիալը մեծ վարկանիշ ունի։
«Բոլոր մարդիկ, որոնք ներգրաված են այս սերիալում, սիրով են իրենց աշխատանքը կատարում։ Բոլորը իրենց աշխատանքում պրոֆեսիոնալ են։ Եթե յուրաքանչյուր գործում կա գրագետ մոտեցում, ապա այդ աշխատանքը կարելի է համարել ստացված»,- նշեց Անուշիկը։

Ըստ դերասանուհու՝ թե հեռուստասերիալի, թե գեղարվեստական ֆիլմի հիմնասյունը ռեժիսորն ու սցենարիստն են։
«Անահիտի հետ առաջին անգամ եմ աշխատում։ Նա այնպիսի անհատականություն է, որ կարողանում է ընկերական մթնոլորտ ստեղծել եւ թիմային աշխատանք կատարել։ Նա այն մարդկանցից չէ, որը երեւույթին վերեւից է նայում։ Ինչ-որ բան փոխելիս նա միշտ փոխհամաձայնության է գալիս գործընկերների հետ»,- ասաց Անուշիկը։
Անահիտը 2008 թվականից գրում է հեռուստասերիալների, գեղարվեստական ֆիլմերի սցենարներ։

«Հեռուստասերիալի արդյունավետությունը պահանջում է ամուր թիմային աշխատանք։ Միայն այդ դեպքում է արդյունքը լավ լինում: Սերիալը շատ բարդ ու ամենօրյա աշխատանք է պահանջում։ Իհարկե, սցենարիտի գործը կարեւոր է, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք գրածս իրականություն են դարձնում, ոչինչ չի ստացվի: Եթե խոսենք «Բախտաբեր»-ի մասին, կարող եմ ուրախությամբ նշել, որ հավաքված է դերասանական այնպիսի խումբ, որոնք սցենար անգիր անողներ չեն։ Դե իհարկե չեմ կարող չնշել նաեւ ռեժիսորին, որն այդ ամենի տերն է նկարահանման հրապարակում»,- ասաց սցենարիստ Անահիտ Մխիթարյանը։
Նա հեռեւստադիտողների խոստացավ, որ սպասվում են շատ անակնկալներ։ Լինելու են նոր դեմքեր եւ անսպասելի իրադարձություններ։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին