Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

«Հանուն երեխայի` երկուսս էլ սուս ենք մնում». ի՞նչ է փոխել փոքրիկի ծնունդը Լայանայի կյանքում

15:46, 11 օգոստոսի

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, գարնանը լույս աշխարհ է եկել երգչուհի Լայանայի առաջնեկը: Մեկ շաբաթից լրանում է փոքրիկ Էլինայի 5 ամսականը, եւ մենք նրա մայրիկից հետաքրքվել ենք, թե ինչպիսի բալիկ է նա եւ ինչ է փոխել իր ծնունդով երիտասարդ ծնողների կյանքում:

«Էլինան շատ հանգիստ բալիկ է: Բոլորի մոտ մնում է` թե' հայրիկի, թե' տատիկի: Նա դեռ 2,5 ամսական էր, երբ ես վերադարձա աշխատանքի»,-մեզ հետ զրույցում ասաց Լայանան:

Հարցին, թե ում է նման փոքրիկը, երգչուհին նշեց, որ թե' ինքը, թե' շրջապատի 90 տոկոսը նմանեցնում են իրեն: «Քիթիկը իմն է, աչքերն իմն են, միայն շրթունքներն են հայրիկինը, բայց առաջին հայացքից բոլորը ինձ են նմանեցնում»:

«Ի՞նչ է փոխել Էլինայի ծնունդը Լայանայի կյանքում եւ ընտանիքում հարցին» երգչուհին պատասխանեց.

«Կոնկրետ բան չեմ կարող առանձնացնել, որովհետեւ ամեն ինչ է փոխվել: Հիմա ամենառաջին տեղում նա է: Ոչ մի բանի մասին չես մտածում` բացի իրենից: Մտածում ես, որ նա կուշտ լինի, լավ լինի, հանգիստ քնի... Անգամ խանութ գնալիս առաջինը մտածում ես` ինչ գնել փոքրիկի համար: Անգամ կարող է նույնիսկ նա այդ իրի կարիքը չունենալ: Հարաբերություններում նույնպես շատ բան է փոխվում: Ավելի պատասխանատու ես դառնում, ընտանիքն ավելի ամուր է դառնում: Հանուն երեխայի ես եւ ամուսինս միշտ զիջումների ենք գնում, սուս ենք մնում ինչ-ինչ հարցերում: Չգիտեմ, ամեն ինչ է փոխվում: Դրան գումարած` այն երջանիկ վիճակը, որը գալիս է մայրության հետ»:

NEWS.am STYLE-ը երգչուհուց հետաքրքրվեց նաեւ` եթե մի օր ստիպված լինի ընտրություն անել ընտանիքի եւ կարիերայի միջեւ, ինչպե՞ս կվարվի.

«Կարծում եմ` երբեւէ չեմ կանգնի նման խնդրի առջեւ, քանի որ որքան էլ սիրեմ աշխատանքս, միեւնույն է` այնքան չեմ տրվում դրան, որ մոռանամ ընտանիքիս անդամներին կամ անուշադիր լինեմ նրանց նկատմամբ: Ամուսնանալուց հետո երբեւէ նման խնդիր չի եղել ամուսնուս հետ եւ կարծում եմ երեխայի ծննդից հետո էլ այդ խնդիրը չի առաջացել: Ուրիշ բան, եթե ես հիասթափվեմ երգարվեստից»,-եզրափակեց նա:

Զրուցեց` Շ. Շուշան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search