Բարի դառնալու համար համալսարանում սովորելու, մագիստրոսի աստիճան ունենալու, դասընթացների մասնակցելու կարիք չկա։ Պարզապես պետք է ընթերցե հետեւյալ ինը գործնական խորհուրդները։
1. Պետք է միշտ երախտապարտ լինել այն բոլոր ձեռքերումների համար, ինչ ունեք այժմ։ Շատերը կարծում են, որ այն ամենը, ինչը կյանքը պարգեւել է մեզ, այդպես էլ պետք է լիներ։ Սակայն մեզ տրված ամեն ինչի համար պետք է շնորհակալ լինենք ու գնահատատենք դրանք։
2. Մի ամաչեք եւ արտահայտեք ձեր երախտագիտությունը։ Երբեք մի մոռացեք ասել այս կախարդական բառը՝ «շնորհակալություն»։ Նույնիսկ եթե ձեր ընկերուհին անձրեւանոց է տվել, պետք է շնորհակալություն հայտնել, որպեսզի նա հասկանա, որ դուք գնահատում եք իր արարքը, իր նվիրվածությունը, օգնելու ցանկությունը։
3. Անհապաղ ազատվեք մյուսներին քննադատելու ձեր սովորությունից։ Արդեն վաղուց ձեզ պետք է ծանոթ լիներ «մի դատիր, որ չդատվես» արտահայտությունը։ Մի՞թե ձեզ հաճելի է լսել թե ինչպես են ուրիշները քննարկում ձեր կյանքը, ձեր կատարած քայլերը։ Հավանաբար՝ ոչ։
4. Մեկ ուրիշին քննադատելուց եւ խորհուրդ տալուց առաջ հարկավոր է մտածել՝ արդյո՞ք ձեր խոսքերը տեղին են այդ պահին, արդյո՞ք դիմացինն ունի դրանց կարիքը։ Հակառակ դեպքում ձեր խորհուրդը կամ քննադատությունը կդիտվի որպես չարամտություն։
5. Փորձեք հասկանալ ձեզ շրջապատող մարդկանց։ Ցանկացած իրավիճակում ամեն մարդ իր սեփական կարծիքն ու տեսակետն ունի, եւ նա իրավունք ունի արտահայտել դրանք։ Իհարկե, դուք կարող եք չընդունել դա, բայց պետք է լսել։ Միայն սահմանափակ մտածելակերպով մարդիկ են վախենում լսել իրենց կարծիքից տարբերվող մեկ այլ տեսակետ։
6. Փորձեք որքան հնարվոր շատ հաճոյախոսություններ անել ձեզ շրջապատող մարդկանց։ Դուք սովորաբար կենտրոնանում եք նրանց թերությունների վրա՝ չնկատելով առավելությունները եւ ուշադրության արժանի հատկանիշները։ Եթե նույնիսկ նկատում եք դիմացինի սանրվածքի փոփոխությունը, անպայման հաճոյախոսություն արեք նրան եւ կտեսնեք, թե ինչ հրաշք կկատարվի ձեր հարաբերություններում։
7. Փորձեք որքան հնարավոր է բարի գործեր կատարել։ Օրինակ՝ եթե մեքենա եք վարում, զիջեք անցորդներին, ավտոբուսի մեջ զիջեք ձեր տեղը. չէ որ բարի գործ անելուց հետո ձեզ շնորհակալություն են հայտնելու, ինչը անչափ մեծ հաճույք է պատճառելու ձեզ եւ բարձրացնելու է ձեր տրամադրությունը։
8. Փորձեք քաղաքակիրթ ձեւով խուսափել վիճաբանություններից եւ կոնֆլիկտային իրավիճակներից։ Նման դեպքերում դուք փորձելու եք պնդել ձեր տեսակետը, պահանջել, որ հարգեն ձեզ եւ այլն։ Արդյունքում դուք անտեղի վատնելու եք ձեր էներգիան, որը կարող եք օգտագործել աշխատանքի մեջ։
9. Եվ ամենակարեւորը՝ բարի եղեք ինքներդ ձեզ հետ։ Չէ որ եթե դուք բարի եք ինքներդ ձեր նկատմամբ, նույն կերպ էլ կվարվեք մյուսների հետ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ