Մոտ կես տարի Քլոե Քարդաշյանն ու Լամար Օդոմը փորձում էին պարզել իրենց հարաբերությունները, սակայն ապարդյուն. զույգը մեկ ամիս առաջ բաժանվեց։
Պարզվում է, Օդոմը չի դադարել հետեւել Քլոեն։ Երեկ Քլոեն գնացել է SoulCycle մարզասրահ, որտեղ հայտնվել է նաեւ Լամարը եւ հարձակվել Քլոեի վրա, տեղեկացրել է TMZ-ը։
Քլոեն շարունակել է իր ճանապարհը՝ պատասխանելով. «Հանգիստ թող ինձ։ Բավական է»։
Ըստ ականատեսների՝ Լամարը պարզապես ցանկացել է խոսել է նրա հետ։ Ականատեսներից մեկն անգամ հարցրել է Քլոեին, արդյոք նա կցանկանա, որ իրենք ոստիկանություն կանչեն, ինչին ի պատասխան Լամարը բղավել է, որ ոչ մեկն իրավունք չունի ոստիկանություն զանգել։
«Գրողը տանի, որտեղից ես իմացել, որ ես այստեղ եմ»,- հարցրել է Քլոեն՝ նստելով իր մեքենան։
Եվ մինչ արեւմտյան ԶԼՄ-ները փորձում են պարզել՝ սա ներկայացու՞մ էր, թե՞ իսկապես Լամարը փորձել է խոսել Քլոեի հետ, Օդոմը հայտարարել է.
«Ես պարզապես ցանկանում էի խոսել նրա հետ։ Քլոեն գիտի, թե իրականում ինչ է եղել մեր միջեւ։ Բայց նա չի ցանկանում մաքրել իմ անունը։ Մամուլում լուրեր են տարածվում, թե ես թմրամոլ եւ կնամոլ եմ, բայց դա այդպես չէ։ Ես չեմ հարձակվել նրա վրա։ Մենք նախօրոք պայմանավորվել էին, որ պետք է հանդիպենք։ Չէ՞ որ ես Լաս Վեգասում եմ ապրում եւ չգիտեմ, թե ինչեր է նա խոսում իմ մասին։ Եթե նորից նման բան տեղի ունենա, ես այդ ընտանիքի որոշ գաղտնիքներ կբացահայտեմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, լրագրողներ, ապա ասեմ, որ ոչ մեկն իրավունք չունի ներխուժել իմ անձնական կյանք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ