Ձեր ուշադրության ենք ներկայացնում այն հինգ անթույլատրելի սխալները, որոնք կարող են խորտակել ձեր հարաբերությունները։
1. Նույնությամբ շարունակվելու սկզբունք
Սխալ է մտածել, որ եթե դուք միասին եք, ուրեմն այդպես էլ շարունակվելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Բացեք ձեր աչքերը։ Այս կյանքում ամեն ինչ ծնվում եւ մահանում է, կամ աճում եւ վերափոխվում է մեկ այլ երեւույթի։ Նույն էլ կատարվում է հարաբերությունների դեպքում, քանի որ զգացմունքները կարող են ժամանակի ընթացքում զարգանալ եւ վերածվել մեծ սիրո, կամ մարել ու վերջ դնել ձեր հարաբերություններին։
2. Շաքարի սկզբունք
Հարաբերություններում կինն ու տղամարդը չպետք է լիովին տրվեն միմյանց։ Նրանցից ամեն մեկը պետք է ունենա իր անձնական կյանքը, հետաքրքրությունները, ցանկությունները, երազանքները եւ այլն։ Այլապես հետագայում ասելու եք. «Ես քեզ նվիրեցի իմ կյանքի լավագույն տարիները, իսկ դու...»։
3. Սառելու սկզբունք
Եթե ձեր հարաբերությունները մնացել են նույն փուլում, եւ դուք կորցրել եք ձեր ընդհանուր հետաքրքրությունները, ուրեմն հավատացած եղեք, որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կգերազանցեն ձեզ այս հարցում։
4. Ծանրաքարի սկզբունքը
Իսկապես սխալ է, երբ կինը կամ տղամարդը զրկում է դիմացինին անձնական կյանք ունենալու հնարավորությունից։ Զուգընկերներից ամեն մեկը պետք է ապրի իր սեփական կյանքով, ոչ՝ հանուն հարաբերությունների։ Եթե դուք չեք կարողանում համատեղել անձնական կյանքն ու հարաբերությունները, ուրեմն արդյո՞ք պետք է ձեզ այդպիսի զուգընկեր։
5. «Ամեն մեկն իր համար» սկզբունք
Սխալ է նաեւ ապրել «ամեն մեկն իր համար» սկզբունքով։ Զուգընկերները միմյանց կապվում են զգայական, ինտելեկտուալ եւ ֆիզիկական առումներով։ Մտածեք, թե դրանցից որն է ավելի կարեւոր, եւ որն ավելի պակաս էական նշանակություն ունի ձեր հարաբերություններում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը