Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ես ուզում եմ, որ բոլոր հայ աղջիկները Քիմի նման լինեն». Քիմ Քարդաշյանի հայ երկրպագու

11:02, 17 օգոստոսի

18-ամյա Դեյվ Գաբրիելյանը Քիմ Քարդաշյանի երկրպագուներից է: Մոտ մեկ ամիս առաջ նա դաջել է Քիմի նկարն իր դաստակին և այժմ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Քիմ Քարդաշյանն իմանա իր արարքի մասին: Դեյվի խոսքով դաջվածքն անելուց հետո իր ինստագրամյան հետևորդների թիվն ավելացել է, ոմանք նրան նույնիսկ դրսում են ճանաչում և բարևում: NEWS.am STYLE-ը զրուցել է Դեյվի հետ: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցը:

-Դեյվ, ինչու՞ որոշեցիր դաստակիդ դաջել Քիմ Քարդաշյանի նկարը:

-Ինձ համար Քիմ Քարդաշյանը ժամանակակից հայ կնոջ իդեալ է: Ես նրան շատ եմ սիրում:  Ինձ երբեմն հարցնում են` դու Քիմի երկրպագու՞ ես: Բայց ոչ: Ես միայն երկրպագու չեմ:  Օրինակ Մարիոթի մոտ կային նրա շատ երկրպագուներ, բայց ոչ ոք նման բան չարեց: Ինձ համար Քիմն ու իր ընտանիքը ազատության սիմվոլներն են, քանի որ նրանք անում են ինչ ուզում են և չեն մտահոգվում, թե իրենց մասին ինչ կխոսեն, ինչ կասեն՝ ու դա հրաշալի է:

-Իսկ Քիմի նկարն իրենց մարմնին դաջած այլ մարդիկ կա՞ն Հայաստանում:

-Աշխարհում կան, բայց հայեր չկան: Այսինքն ես առաջին հայն եմ, որ Քիմի նկարով դաջվածք ունի իր մարմնին:

- Քիմի հայաստանյան այցի ընթացքում փորձե՞լ ես հանդիպել նրան, լուսանկարվել, զրուցել նրա հետ:

- Զրուցել կամ նկարվել չի ստացվել, սակայն  մի նկար ունեմ, որտեղ նա ինձ օդային համբույր է ուղարկում: Երբ նա Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում ճաշում էր, ես նրան սպասում էի դրսում ու այնպիսի հատվածում, որ վստահ էի` նա այդտեղով պիտի անցնի մեքենա նստելու համար: Ու միայն ես էի այդ հատվածում կանգնած: Երբ Քիմը դուրս եկավ՝ բղավոցիցս հետո օդային համբույր ուղարկեց ինձ ու լուսանկարիչը, որ շատ հեռու էր կանգնած՝ կարողացավ ֆիքսել այդ կադրը, ու այդ պահին իմ կողքին մարդ չկար, այսինքն համբույրն ուրիշին չէր կարող ուղղված լինել:

-Պլանավորու՞մ ես կրկին անգամ նրան տեսնել:

-Բնականաբար: Ես այս ամեն ինչ անելու եմ դրա համար:

-Կարո՞ղ եմ ենթադրել, որ հիմա էլ որոշակի քայլեր ես անում, որ Քիմ Քարդաշյանը քո մասին իմանա:

-Այո:

-Ինչու՞:

-Որովհետև նա իրենից ոչինչ չներկայացնելով` նկատի ունեմ, որևէ տաղանդ չունենալով` կարողացել է այնպես անել, որ բոլորը նրա մասին խոսեն: Նրան այսօր բոլորը գիտեն, նա մեծ հարստություն ունի: Ու սա այն դեպքում,  երբ նա ոչ երգում է, ոչ էլ իդեալական մոդել է, քանի որ չի համապատասխանում այսօրվա մոդելների չափանիշներին: Նա ինձ համար իկոնայի պես մի բան է: Ես ուզում եմ, որ բոլոր հայ աղջիկները նրա նման լինեն:

-Ըստ Քեզ ինչպիսի՞ անհարմարություններ կարող է ստեղծել դաջվածքդ, եթե հանդիպես մարդկանց, ովքեր Քիմի մասին դրական կարծիքի չեն:

-Դե Հայաստանում մոտ 80 տոկոսը Քիմին դրական չեն վերաբերվում: Չեմ անհանգստանում այդպիսի խնդրի համար:

-Քիմ Քարդաշյանի հանդեպ քո համակրանքը կապվա՞ծ է նրա հայկական գեներ ունենալու հետ:

-Այո: Հաստատ չեմ կարող ասել, եթե նա հայ չլիներ` կսիրեի թե ոչ, բայց երևի կապված է,  որովհետև նրա նման շատերը կան` Անջելինա Ջոլի, Բեյոնսեն, որոնք կրկին մեծ ճանաչում ունեն, բայց Քիմն ուրիշ է ինձ համար:

-Իսկ եթե նա չաջակցեր Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ իր հայկական արմատների մասին բացահայտ չխոսեր, ինչպիսի՞ն կլիներ քո վերաբերմունքը նրա նկատմամբ:

-Բնականաբար դրական, որովհետև ինչու պիտի մի աղջիկ իր հայկական արմատների, ցեղասպանության մասին խոսի, եթե այդ ազգի մեծամասնությունը նրան անբարոյական է համարում:

Սամվել Գասարջյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել