Սեպտեմբերի 10-ին մեծ էկրան կբարձրանա «Sharm Pictures»-ի «Հյուսիս-Հարավ» ֆիլմը:
«Հյուսիս-Հարավ» ֆիլմն ըստ էության քաղաքային ռոմանս է: 4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով և ամուսնանալու ցանկությամբ: Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով և ցանկանում է Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:
Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը «նվեր» չաներ ընկերներին և մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:
Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը և փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները:
Դերերում՝ Դիանա Մալենկո, Դավիթ Թովմասյան, ՀՏ Հայկո (Հայկ Մարգարյան), Միշո (Միքայել Աբրահամյան), Սոս Ջանիբեկյան, Մկրտիչ Արզումանյան, Սոնա Շահգելդյան, Արթուր Կարապետյան, Մարջան Ավետիսյան, Էվա Խաչատրյան
Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան
Բեմադրող օպերատոր՝ Վազգեն Մուրադյան
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն