Շուշան Երիցյանը տեւական ժամանակ է, ինչ մոդելային գործունեություն չի ծավալում Հայաստանում. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` հավելելով, սակայն, որ տարվա վերջ պատրաստվում է մեր երկիրը ներկայացնել գեղեցկության համաշխարհային մրցույթներից մեկում, որի մասին խոսելը դեռ վաղ է:

Շուշանը նախընտրում է շարունակել դերասանի կարիերան, որը սկսել է սերիալներում խաղալով: Այժմ նա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում:
«Շուտով նոր պրոյեկտում էլ հանդես կգամ` արդեն ուրիշ ձեւաչափով, սակայն դրա մասին ավելի ուշ կխոսեմ»,-հավելեց նա:
Շուշան Երիցյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նորություններ կան անձնական կյանքում: Խոսակցություններ են պտտվում, թե մոդելը նշանվել է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` նա ասաց.
«Ես բազմիցս հերքել եմ անձնականիս շուրջ ծավալվող մտացածին լուրերը: Սա դրանցից մեկն է»:

Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա Շուշանը չի հասցրել այս ամառ հանգստանալ:
«Ինձ մոտ աշխատանքային գրաֆիկս խիստ ծանրաբեռնված է, ու չստացվեց երկրից մեկնել: Ընդամենը մի քանի օրով հասցրի հարազատ Ղարաբաղ գնալ ու մանկությանս օրերը վերապրել»:
Զրուցեց` Շ.Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն