Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր վերջին` «Մեքսիական» տեսահոլովակի հետ կապված մի հուզիչ պատմություն է ներկայացրել.
«Երբ տեսա այս ավանակին, նրա գեղեցիկ աչուկներում մեծ թախիծ նկատեցի։ Երբ դրա մասին բարձրաձայնեցի, Patricia Cravyn-ը, ով այս ավանակի խնամակալն էր, նույն բանը բազմիցս լսած մարդու դեմքի հանգստությամբ սկսեց պատմել ինձ նրա կյանքի հուզիչ պատմությունը։
Երկու ծանրած(հղի) ավանակ տարիներ առաջ մոլորվում են մեծ փոթորիկի ժամանակ։ Հենց այդ դժվարին պայմաններում,մարդկային խնամքից հեռու, ծնում են իրենց ձագուկներին։ Բնապահպանական ընկերություններից մեկը գտնում է նրանց, հայտարարում որպես իր ընկերության թալիսմաններ և կնքում նրանցից մեկին Stormie, մյուսին՝ մեր հերոսին, Mudslide անուններով։ Խնամքն այդ պահին ավելի քան անհրաժեշտ էր Mudslide–ին, քանի որ նրա մայրը մահացել էր փոթորիկի ժամանակ՝ նրան լույս աշխարհ բերելուց անմիջապես հետո։ Mudslide–ն ու Stormie –ն մեծանում էին միասին, անբաժան ու հավատարիմ ընկերներ էին։
ԵՎ ահա օրերից մի օր մեծ վթար տոնախմբություններից մեկի ժամանակ… Stormie-ին փրկել չի հաջողվում…
Ընկերոջ կորստից անմիջապես հետո Mudslide–ին խայթում է օձը, ինչի պատճառով բնապահպանական ընկերությունը հրաժարվում է խնամել իր թալիսմանին։ Այդ ժամանակ տիկին Patricia Cravyn–ը (ինչպես ինքը պատմեց) «որդեգրում է» մեր հերոսին։ Այժմ նա հոգատար ձեռքերում է։
Լսում էի Patricia-ին ու մտածում, որ կենդանիներն էլ կարող են զգալ մայրական ջերմության կարիք, նրանք էլ կարող են ընկերանալ ու մեծ ցավ ապրել ընկեր կորցնելուց, կենդանիներն էլ գուցե կարող են մեժված լինելուց տխրել, երջանկանալ կարեկցանքի հանդիպելիս, կարոտել, ատել ու սիրել…
Այս ամենի վառ ապացույցը իմ տեսահոլովակի ավանակի աչքերն էին, որոնք ես դեռ երկար կհիշեմ…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)