«Հավանա» ռեստորանային համալիրում այսօր երեկոյան ժամը 20։00-ին կկայանա բարեգործական համերգ՝ «Վարդա շոուի» մասնակցությամբ: Համերգից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Գավառի մանկատան սան 15-ամյա Նինային, որը տեսողության խնդիր ունի, եւ Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներից մեկի ողնաշարի վիրահատության եւ դեղորայքի ձեռքբերման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հավանա» ռեստորանային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ասյա Ավետիսյանը։
«Ծրագրված է, որ բարեգործական համերգը շարունակական բնույթ կունենա եւ տարբեր արտիստներ կաջակցեն իրականացնել այն։ Առաջինը Վարդան է լինելու։ Իսկ մյուս արտիստների հետ մենք բանակցում ենք»,- ասաց Ասյան։
Իսկ երգչուհի եւ պարուհի Վարդան կոչ արեց մյուս արտիստներին, որպեսզի իրենց մասնակցությամբ օգնեն երեխաներին։
«Ուրախ եմ, որ օգնելու եմ կարիքավոր երեխաներին։ Այսօր երեկոյան կկայանա համերգ, որի ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կծառայի։ Ողջունելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում, իսկ մենք՝ արտիստներս, օգնում ենք դրանց իրականացմանը։ Շատ երեխաներ կան, որոնք դրա կարիքն ունեն։ Շատ լավ կլինի, որ այն ավանդույթ դառնա, եւ ամեն ամիս մեկ արտիստ կարողանա օգնել երեխաների»,- նշեց Վարդան։
Բարեգործական համերգային ծրագրի իրականացմանը օգնել է նաեւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը։
«Ցավով եմ նշում, որ Հայաստանում շատ քիչ արտիստներ են բարեգործություն արել։ Հավատացեք շատ երեխաներ կան, որոնց մենք պետք է օգնենք։ Եթե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, ապա ինչ-որ չափով կկարողանանք բարելավել երեխաների ներկայիս վատ վիճակը»,- ասաց «Բարի մամա» հասարակական կազմակերպության տնօրեն Մարինա Ադուլյանը։
Նշենք, որ ասուլիսից հետո երգչուհին հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մանկատան երեխաների հետ։
Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին