17-ամյա Դայանա Դավթյանը Վրաստանում անցկացվող «Miss Planet» գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Հեղինակավոր մրցույթը կանցկացվի Թբիլիսիում սեպտեմբերի 6-13-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թոփմոդել Հայաստան» փրոդաքշնի ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։
«Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Miss Planet»-ին։ Հայաստանում նախնական մրցույթ չի եղել, քանի որ մեզ մեկ ամիս առաջ էին հրավեր ուղարկել։ Դայանային ընտրել ենք քասթինգի միջոցով՝ հաշվի առնելով նրա արտաքին տվյալներն ու գիտելիքները։ Նա տիրապետում է մի քանի լեզուների։ Մեզ համար մեծ նշանակություն ունի մոդելի ներքին կուլտուրան»,- ասաց Լուսինեն։
Նշենք, որ «Miss Planet» գեղեցկության մրցույթն առաջին անգամ է անցկացվում Թբիլիսիում։ Այս տարի մրցույթին մասնակցում են 30 երկրի ներկայացուցիչներ։
«Մասնակիցների մեջ կան մոդելներ, որոնք մեծ փորձ ունեն։ Գրեթե շատերի հետ ծանոթացել ենք։ Մեծ սպասելիքներ ունենք եւ հուսով եմ հաղթանակած կվերադառնանք»,- նշեց Լուսինեն։
Դայանան նույնպես մեծ սպասելիքներ ունի։ Սակայն նրա համար ավելի կարեւոր է, ոչ թե հաղթանակը, այլ թե ինչպես կներկայացնի Հայաստանը։
«Միանաշանակ կցանկանայի հաղթանակած վերադառնալ, բայց ինձ համար ամենակարեւորը պատվով ներկայանալն է։ Մարտական տրամադրված չեմ. գնում եմ նոր ընկերներ ձեռք բերելու ակնկալիքով»,- նշեց Դայանան։
Լուսինեի խոսքով՝ «Miss Planet»-ը գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների (WIPO) բազայում։ Հայաստանը դարձել է մրցույթի ազգային տնօրենը եւ ներկայացուցիչը Հայաստանում։
Նշենք, որ Դայանան «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն է, եւ հենց նրա խորհրդով էլ որոշել է զբաղվել մոդելինգով: Գեղեցկուհին 7 ամիս ուսանել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների եւ հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ է ստացել: Այս մասին ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Դայանան։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը