Quora ծառայության մի քանի օգտատեր որոշել են պատասխանել բոլորին հուզող մի հարցի. «Ի՞նչ հիմարություններ են անում խելացի մարդիկ»։ Այո, նույնիսկ խելացի մարդիկ են երբեմն հայտնվում այնպիսի իրավիճակում, որոնցից ելք չեն տեսնում։
1. Խելացի մարդիկ շատ մտածում, բայց քիչ գործում են։ Նրանց համար մտածելն ավելի հեշտ է, իսկ գործի անցնելը՝ շատ դժվար։ Եթե խելացի մարդը նաեւ կատարելապաշտ է, ուրեմն նա իր ծրագիրն ավարտին հասցնելու փոխարեն, մտածելու է ոչ կարեւոր մանրուքների մասին։
2. Venture for America ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Յանգը կարծում է, որ խելացի մարդկանց սխալներից մեկը կադրերի սխալ ընտրությունը։ Նրանց թվում է, որ բարձր հեղինակություն ունեցող համալսարանի ուսանողները պետք է բարձր եւ կարեւոր պաշտոններ զբաղեցնեն։ Սակայն նրանք հաշվի չեն առնում շրջանավարտների հետաքրքրությունները, որոնք պակաս կարեւոր չեն։
3. Նրանք խուսափում են ռիսկերից։ Սովորաբար խելացի մարդիկ ցանկանում են գերազանց արդյունք ստանալ եւ զբաղեցնում են բավականին պատասխանատու պաշտոններ։ Սակայն նրանց մոտիվացիան կարող է հօդս ցնդել, եթե խոսքը ռիսկի դիմելու մասին լինի։ Նրանք նոր մարտահրավերների պատրաստ չեն, քանի որ միգուցե այդ պարագայում նրանք դադարեն խելացի լինել իրենց գործընկերների մոտ։
4. Նրանք դադարում են փորձել։ Մարդիկ, ովքեր խելացի են եւ որոշակի հաջողությունների են հասել, սկսում են ծուլանալ եւ չեն ցանկանում ավելի զարգանալ, նոր հետաքրքրություններ ձեռք բերել եւ նոր նվաճումներ ունենալ։
5. Խելացի մարդիկ երբեմն չեն ընդունում, որ լավ կրթություն եւ բարձր ինտելեկտ ունենալը դեռ շատ քիչ է՝ հաջողության հասնելու համար։ Անձնական կապերը, գումարը եւ մոտեցումները նույնպես էական նշանակություն ունեն այս գործում։
6. Նրանք շատ անկախ են։ Խելացի մարդիկ չեն փորձում առողջ հարաբերություններ հաստատել բոլորի հետ եւ չեն կարծում, որ նրանք կարող են օգնել իրեն։ Սակայն առանց աջակցության հնարավոր չէ հասնել հաջողության։ Բոլորն էլ կյանքի որոշակի փուլում զգում են ուրիշների օգնության կարիքը։ Դրա համար յուրաքանչյուրը պետք է իր կողքին նման մտերիմներ ունենա եւ միայնակ չմնա։
7. Խելացի մարդիկ կարծում են, որ ճիշտ լինելը շատ կարեւոր է։ Նրանք համոզված են, որ եթե իրենք միշտ ճիշտ են, ուրեմն գրավում են մյուսների ուշադրությունը եւ սիրված են շրջապատի կողմից։
8. Նրանք կրթությունն ու ինտելեկտը նույնացնում են։ Շատերն անգամ կարծում են, որ մարդու ինտելեկտը պայմանավորված է համալսարանում ստացած դիպլոմով։ Այո, երբեմն դիպլոմն իսկապես արտացոլում է մարդու գիտելքիների բարձր մակարդակը, բայց կան մարդիկ, որոնք դիպլոմ չունեն, բայց հիանալի մասնագետ ու կրթված մարդիկ են։
9. Խելացի մարդիկ չեն գնահատում մյուսներին։ Իհարկե, ինքնավստահությունը հիանալի հատկանիշ է հաջողության հասնելու համար, բայց մեծ ձեռքբերումներ եւ նվաճումներ գրանցած մարդիկ սկսում են թերագնահատել ուրիշներին, ինչը նրանց ամենավատ թերություններից մեկն է։
10. Նրանք ուշադրություն են դարձնում տեսությանը՝ մոռանալով իրականության մասին։ Խելացի մարդիկ հարաբերություններում հիմնվում են տեսությունների վրա՝ մոռանալով, որ գործ ունեն իրական մարդկանց հետ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)