Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը որոշել է ամուսնալուծվել եւ կյանքը կապել 34-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։
Չնայած թատրոնի որոշ աշխատակիցներ հայտարարել էին, որ Վիտալինան բացասաբար է ազդում 79-ամյա դերասանի վրա եւ սկսել էին պայքարել նրա դեմ, ոմանք անգամ հեռացել էին թատրոնից՝ Ջիգարխանյանը, որը հոկտեմբերի 3-ին կտոնի ծննդյան 80-ամյակը, պաշտոնապես ամուսնալուծվել է։

Ճիշտ է, դերասանն արդեն վեց տարի չի շփվում կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, սակայն նրանից բաժանվելը շատ դժվար որոշում է եղել լեգենդար դերասանի համար։ Իսկ իր եւ 34-ամյա Վիտալինայի հարաբերությունների մասին Ջիգարխանյանն ասել է.
«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ամենաանհավատալի եւ անիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա օրական երկու անգամ շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետեւաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,- ասել է դերասանը։

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային եւ նշել, որ «անմտություն կլինի ասել, որ մենք շատ համերաշխ ենք, քանի որ մեր միջեւ տարիքային մեծ տարբերություն կա»։ Իսկ թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն անգամ չգիտի։
«Սա շատ դժվար հարց է։ Այս մասին շատ գրքեր կան գրված, հորինված, բայց ճշմարտությունը հայտնի չէ։ Եվ այդպես շատ ճիշտ է, քանի որ կյանքդ ստեղծելու հնարավորություն է քեզ տրված։ Իսկ եթե գիտես այդ հարցի պատասխանը, ապա դու ՈւՀԱ-ի անդամ ես»,- ասել է դերասանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ