20-ամյա երիտասարդները, երբ սկսում են իրապես ճանաչել աշխարհը, հասկանալ, թե որոնք են իրենց նպատակները, կյանքին նայում են հասուն մարդու, ոչ թե երեխայի տեսանկյունից։ Եվ որքան արագ են նրանք դասեր քաղում կյանքից, այնքան ավելի հեշտությամբ են փոխում իրենց կյանքի ընթացքը։ Իսկ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր 20-ամյա երիտասարդ կյանքի կարեւոր այս շրջանը մտնելուց առաջ։
Սերը կարող է ցավ պատճառել, բայց առանց դրա հնարավոր չէ։ Ավելին, առանց դրա անգամ ավելի ցավալի է։
Գնահատեք ընկերությունը։ Այն ավելի մեծ ազդեցություն ունի ձեր կյանքի վրա, քան դուք կարող եք պատկերացնել։
Մի կորրցեք ձեր անհատականությունը։ Թույլ ի տվեք, որ ձեր աշխատանքը կամ վաստակած գումարը հայտնվի ձեր կյանքի գլխավոր տեղում։
Սիրով վերաբերեք ձեր աշխատանքին եւ եթե գրասենյակում ձեզ չեն սիրում, հոգ չէ։ Ավելին, եթե նույնիսկ ձեզ գործից հեռացնեն, դա կյանքի վերջը չէ եւ չպետք է հիասթափվել։
Ձեր որոշումները ձեւավորում են ձեր ապագա կյանքը՝ հատկապես եթե խոսքը ամուսնության մասին է։ Նման որոշումներ կայացնելուց առաջ անպայման երկար մտածեք։
Ազնվությունը արժանապատվության հիմքն է։ Կորցնելով առաջինը՝ դուք կզրկվեք նաեւ երկրորդից։
Գնահատեք ձեր առողջությունը, քանի որ այն հարատեւ չէ։
Նոր հետաքրքրություններ գտեք ձեզ համար, ինքնակատարելագործվեք եւ փոխեք ձեր կյանքը։
Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Դա միայն հիասթափություն եւ տրամադրության անկման պատճառ կարող է դառնալ։
Հիասթափություն կարող են առաջացնել նաեւ չարդարացված սպասումները։ Ուստի, հարկավոր է իրատես լինել եւ ռեալ նպատակներ դնել ձեր առջեւ։
Պետք չէ ուրիշների փոխարեն անել այն, ինչ նրանք պետք է անեն։ Եթե ցանկանում եք օգնել ինչ-որ մեկին, խրախուսեք նրան, սատարեք, բայց մի խառնվեք նրա գործերին եւ թույլ մի տվեք, որ ուրիշները զբաղվեն ձեր գործերով։
Ոչ մեկին զուր հույսեր մի տվեք։ Դուք այդպես տանջելու եք եւ ձեզ, եւ ուրիշներին։
Մի բողոքեք ստեղծված իրավիճակից։ Կամ փոխեք իրադրությունը, կամ փորձեք փոխել ձեր տեսակետը եւ ամեն ինչին սկսեք նայել այլ տեսանկյունից։
Աշխատանք կատարելիս կարեւորեք ոչ թե գումարը, այլ գիտելիքներն ու փորձը, որը ձեռք եք բերելու։ Մտածեք ձեր աշխատանքի որակի մասին։
Ցանկացած աշխատանք՝ նույնիսկ ամենաքիչ վարձատրվողը, բարեխղճորեն արեք։ Թերի աշխատանքը միանգամից նկատվում է։
Ուրիշներին բարձրից մի նայեք։ Համեստ եղեք։
Անհաջողությունը կյանքից դասեր քաղելու հիանալի հնարավորություն է։ Ոչ մի հաջողակ մարդու ճանապարհ հարթ ու անարգել չի եղել։ Պարզապես նրանք ճիշտ դասեր են քաղել։
Ներողություն խնդրեք նրանցից, ում վիրավորել եք։ Անկեղծ եղեք։
Մի տանջեք ձեզ այն քայլերի համար, որոնք արդեն կատարել եք։ Բայց ամոթը նույնպես կարող է օգնել ձեզ խուսափել սխալների կրկնությունից։
Կյանքը շատ դժվար է, եթե չեք հավատում։ Չէ որ հավատը վստահություն, սկզբունքներ եւ վարքագիծ է ձեւավորում։
Բավական է, ամեն ինչ արագ ու հապճեպ անեք։ Փորձեք ավելի հանգիստ ու մտածված անել ձեր քայլերը։
Եթե ցանկանում եք մեծացնել ձեր հնարավորությունները, ավելի ուժեք եղեք եւ արեք այն, ինչ իսկապես կարողանում եք։
Խուսափեք պայքարից, դա վարակ է։
Եթե կարծում եք, որ ձեր կյանքը ձանձրալի է, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում։
Ձեր կյանքի նպատակը արտացոլում է ձեր մտածելակերպն ու աշխարհայացքը։ Հետեւաբար, երբեմն այն կարելի է վերանայել։
Ձեր կարծիքն իսկապես կարեւոր է։ Մի վախեցեք այն արտահայտելուց եւ եզրակացություններ անելուց։
Աղբյուրը՝
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր