22-ամյա հայուհի Վանեսա Օհանյանը գրավում է Գերմանիայի նորաձեւության աշխարհը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ մոդելն ասաց, որ մրցույթների եւ ֆոտոսեսիաների բազում առաջարկներ ունի:

Վանեսան 2011 թվականից բնակություն է հաստատել Գերմանիայում, իսկ մոդելային գործունեություն սկսել է ծավալել 2013 թվականին: Սկզբնական շրջանում նա զաղվել է միայն ֆոտոշարքերով, ապա մեկ տարի անց առաջին անգամ քասթինգի մասնակցել:

«2014 թվականի հունիսին մասնակցել եմ իմ առաջին` WM Girl քասթինգին: 128 մասնակիցներից 32-ի հետ դուրս եմ եկել եզրափակիչ փուլ եւ գրվել երկրորդ տեղը: Նույն տարի դեկտեմբեր ամսին մասնակցել եմ Juan Torres մրցույթին ու գրավել երրորդ տեղը»,-իր հաջողություններով կիսվեց Վանեսան, ով չի հիսաթափվել` մասնակցելով Miss Fränkische Schweiz 2015 մրցույթին եւ առաջնային հորիզոնականներ չգրավելով, քանի որ, իր խոսքով, մեծ բավականություն է ստացել մասնակցությունից:

Վանեսան հպարտանալու եւս մեկ առիթ ունի. այս տարի նա առաջին անգամ նորաձեւության շոու է կազմակերպել:
«Հպարտորեն կարող եմ ասել, որ այն շատ մեծ արձագանք ունեցավ»,-նշեց նա` հավելելով, որ այժմ էլ մրցույթի է մասնակցում:

«Սեպտեմբերի 2-ին մասնակցել եմ GridGirl 2015-ի քասթինգին, այժմ եզրափակիչ փուլում եմ, որը տեղի կունենան սեպտեմբերի 20»-ին,-ասաց երիտասարդ մոդելը:

Վանեսա Օհանյանի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Սեպտեմբերի 26-ին նա մասնակցելու է Miss Bayernwelle 2015 գեղեցկության մրցույթին, իսկ հոկտեմբերին` Miss Würzburg 2015-ին: Բացի այս, նա ունի նոր ֆոտոնկարահանումների առաջարկներ, ինչպես նաեւ` նոր ցուցադրություններ:


Զրուցեց` Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն