Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Հայկական շոու-բիզնեսի Top-10 ամենասկանդալային դեմքերը

12:25, 14 սեպտեմբերի

Համաշխարհային շոու-բիզնեսը լի է սկանդալներով, էպատաժային դեմքերով եւ իրադարձություններով, որոնց հայ հանդիսատեսը նախանձով է հետեւում: Բանն այն է, որ հայկական շոու-բիզնեսում գրեթե ոչինչ տեղի չի ունենում: Նույնիսկ համերգներ չկան տեղի արտիստների մասնակցությամբ: Մեզ մոտ բոլորը քույր ու եղբայր են, մտերիմ ընկերներ, բայց ոչ երբեք՝ մրցակիցներ: Թերեւս այդ է պատճառը, որ մեզ մոտ աստղային կյանք կոչվածն անցնում է այդքան միապաղաղ: Եվ եթե չլինեն երկու-երեք համարձակ դեմքեր, որոնք իրենց պահվածքով, հագուկապով եւ հայտարարություններով կարողանում են մի փոքր ինտրիգ մտցնել հայկական շոու-բիզնես, ապա կարելի է շոու-բիզնես արտահայտությունն ընդհանրապես հանել մեր բառապաշարից:

Բարեբախտաբար, սակայն, թե դժբախտաբար, նրանք կան, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային դեմքերին:

1. Եվա Ռիվաս

Մեր ցուցակի առաջին հորիզոնականը միանշանակ պատկանում է Եվա Ռիվասին: Այս առումով նա բացարձակ առաջատար է: Հիշու՞մ եք նրա մուտքը հայկական շոու-բիզնես եւ մասնակցությունը «Եվրատեսիլ» մրցույթին... Սրան գումարած՝  կիսամերկ ֆոտոշարքը Maxim ամսագրի համար, համարձակ հագուկապը եւ սկանդալային հայտարարությունները, որոնք թույլ չեն տալիս որեւէ մեկին առաջ անցնել Եվայից:

2. Շպռոտ

Կիսամերկ ֆոտոշարքերով եւ տեսահոլովակներով հայտնի եւս մեկ երգչուհի, ով երբեմն-երբեմն հասարակությանը շոկի է ենթարկում իր հարազրույցներով, որոնք հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ում իր կատարած աշխատանքին: 

3. Ջուս

Համարձակությամբ եւ բաց ու անկաշկանդ ֆոտոշարքերով աչքի ընկնող եւս մեկ երգչուհի, ով թեեւ չի փայլում սկանդալային արարքներով, սակայն հագուկապի պատճառով միշտ քննարկումների կիզակետում է հայտնվում:

4. Անահիտ Հարությունյան

Այնպես է ստացվել, որ հայկական շոու-բիզնեսում ով մի փոքր բացում է կուրծքը, անմիջապես հայտնի է դառնում: Մոդել Անահիտ Հարությունյանի մասին էլ կարելի է նույնը ասել: Ո՞վ էր ճանաչում նրան՝ մինչեւ նրա բաց ու անկեղծ ֆոտոշարքը՝ արված El Style ամսագրի համար...

5. Ռիփփի

Ռիփփին հայկական շոու-բիզնես մտավ բավականին ակեղծ տեսահոլովակով, ապա սկսեց մերկանալ տարատեսակ ֆոտոշարքերի համար եւ... կորավ ասպարեզից: Թեեւ այժմ էլ երգչուհին երբեմն-երբեմն «իմաց է տալիս» իր մասին, ինչը նոր քննարկումների առիթ է դառնում:

6. Դիանա Գրիգորյան

Դիանան մեր ցուցակի ամենահամեստ ներկայացուցիչն է, ով երբեւէ սկանդալային քայլեր ու վարքագիծ չի դրսեւորել, բայց, ահա, հայտարարություններ՝ կապված իր գրած սերիալների հետ, որքան ուզես: 

7. Շուշան Երիցյան

Այս աղջնակի դեպքում էլ կարելի  գրել նույնը, ինչ Անահիտ Հարությունյանի դեպքում: Այնպես որ, տե'ս կետ 4-ը:

8. Լիլիթ Հովհաննիսյան

Չի կարելի ասել, թե Լիլիթը բաց եւ անկեղծ կերպար կրող է, թեեւ վերջին շրջանում իր տեսահոլովակներում փորձում է սեքսուալ տիկնիկի դեր խաղալ: Այս երգչուհու գլխավոր «սկանդալն» իր ամուսինն է՝ Վահրամ Պետրոսյանը, ում սկանդալային հայտարարությունները դեռ երկար կհիշվեն, եւ, իհարկե, երգերը, որոնք թեեւ բոլորը քննադատում են, բայց եւ միեւնույն ժամանակ լսում՝ ավելացնելով դրանց դիտումների քանակը:

9. Սոնա Շահգելդյան

Այս երգչուհու ամեն ինչն է սկանդալային: Ինչպես ասում են՝ No comment:

10. Անահիտ Սիմոնյան

Եվ մեր ցուցակը եզրափակում է Անահիտ Սիմոնյանը, ով, թվում է, սկանդալների տեղիք չի տալիս, բացառությամբ Անի Քոչարի «մասնակցությամբ» մի դեպքի, որը մնացել է մեր հիշողության մեջ, եւ ինչ էլ անի նա՝ չի անհետանա:

Հեղինակ՝ Աշա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search