Եթե համաշխարհային շոու-բիզնեսը «եռում է» սկանդալներով, ապա նույնը չի կարելի է ասել հայկականի մասին։ Մեզ մոտ բոլորը սիրում են իրար, եւ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Բայց, արի ու տես, որ մեզ մոտ էլ են երբեմն կրքերը բորբոքովում։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է ամենաաղմկոտ վեճերը, որոնք եղել են հայ հայտնիների միջեւ։ Սկսենք ամենաթարմից.
Եվա Ռիվաս VS Նադեժդա Սարգսյան

Երկու արտիստներ միջեւ վեճ առաջացավ այն բանից հետ, երբ Եվա Ռիվասը բավականի կտրուկ արտահայտվեց Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին եւ նրա դեմ «ծնկի եկած շներին»։ Երգչուհու այս գրառումը զայրացրել էր Նադեժդա Սարգսյանին, ով իր ֆեյսբուքյան էջում պատասխան գրառում էր արել եւ գրել՝ «շունը դու ես»։
Եվա Ռիվաս VS էմմի
Կարծում եմ՝ առիթ չկա եւս մեկ անգամ գրելու, թե որն է եղել այս երգչուհիների հակամարտության պատճառը, թեեւ հակամարտություն, որպես այդպիսին չի եղել։ Պարզապես 2009 թվականին էմմին վստահ էր, որ նա է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում, սակայն անսպասելիորեն ասպարեզ մտավ Ռիվասն ու արդյունքում հենց նա մեկնեց մրցույթ։
Սոֆի Մխեյան VS Սոնա Շահգելդյան

Այս երկու երգչուհիների ընդհարման պատճառը դարձավ Սոնայի մորաքույրը, ով Սոֆիի նկարի տակ գրել էր «ֆու»։ Սոֆին էլ տարածել էր դա համացանցում՝ գրելով, թե «Շահգելդյանները զաժիգայուտ»։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնան պատասխանել էր Սոֆիին՝ ասելով, մեջբերում եմ բառացի, «Ես միշտ են զաժիգայուտ անում»։
Անահիտ Սիմոնյան VS Անի Քոչար

Ոչ վաղ անցյալում, երբ Անի Քոչարի ամսագրի կայքը գործում էր, մի հոդված է տպագրվում՝ Անահիտ Սիմոնյանի հին լուսանկարներով։ Երգչուհուն սա դուր չի գալիս, եւ նա, մեղադրելով Անիին ֆոտոշոփ օգատգործելու մեջ, հայտարարում է՝ «Անի Քոչար, դու անասուն ես»։ Անիի պատասխան գրառումը չի ուշանում։ Համացանցում մի քանի «քաղցր» գրառումներ իրար ձոնելուց հետո հայտնի կանայք, կարծես թե, հանդարտվում են։
Մերի Մակարյան VS Միհրան Ծառուկյան VS Շուշաննա Թովմասյան

«Դժվար ապրուստ» հեռուստանովելի երեք գլխավոր դերակատարները անհասկանալի պատճառներով գժտվեցին եւ այժմ «աչքով աչք չունեն» իրար հետ։ Երեքից ոչ մեկը չի նշում, թե որն է իրենց հակամարտության պատճառը, միայն վերջերս եւս մեկ սկանդալ եղավ Մերիի եւ Միհրանի միջեւ։ Բանն այն է, որ Միհրանը հրաժարվել էր նկարահանվել միեւնույն սերիալում, որտեղ նաեւ Մերին պետք է խաղար։ Արդյունքում Մերիին դեր չհասավ։
Անի Քրիստի VS Աննա Խաչատրյան

Այս երկու երգչուհիների գժտության պատճառը տարիներ առաջ դարձավ «Կարոտ» երգը։ Նրանցից ամեն մեկը պնդում էր, որ դա իր երգն եւ միայն ինքը կարող է կատարել, սակայն արդյունքում երգը երկուսի կատարմամբ էլ հնչեց եւ շարունակում է հնչել։
Անժելա Սարգսյան VS Գայանե Ասլամազյան, Անի Պետրոսյան, Ագնեսա Շահնազարյան

«Ուր է իմ տղամարդը» սերիալի գլխավոր հերոսուհիները ընդհարվեցին միմյանց հետ, երբ համացանցում տարածվեցին Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները։ Դրան հաջորդեցին դերասանուհիների հարցազրույցները, որտեղ նրանք մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին։
Սոֆի Մեխյան VS Քրիստինե Պեպելյան

Երկու երգչուհիները տարիներ առաջ մտերիմ ընկերուհիներ էին, սակայն ամեն ինչ ավարտվեց միանգամից։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Քրիստինեն նշել էր, թե որն է եղել իր եւ Սոֆիի ընդհարման պատճառը։ Նա ասել էր, որ համացանցում իրեն վիրավորական մեկնաբանություններ են գրել, որոնք, պարզվել է, արվել են Սոֆիի համակարգչից։
Միշո VS Հայկո

Հայկական առաջին ռեփ խմբի՝ «Հայ տղերքի» փլուզման եւ երկու ռեփերների ընդհարման պատճառը նրանք այդպես էլ գաղտնիք պահեցին։ Հայհոյախառը երգեր միմյանց «նվիրելուց» հետո, սակայն, ռեփերները հաշտվեցին, եւ վերջերս միասին նկարահանվել են հայկական նոր կինոկատակերգությունում։
Հեղինակ՝ Աշա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին