«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Վամպիրի օրագրերը». Բարի գալուստ Միսթիք Ֆոլս կամ ինչի՞ մասին են գրում վամպիրները

14:18, 20 սեպտեմբերի

Աշունը, թերևս, ամերիկյան հեռուստասերիալների սիրահարների ամենսպասված եղանակն է, քանի որ հենց այս ժամանակահատվածում են տեղի ունենում, գրեթե, բոլոր հայտնի հեռուստասերիալների նոր եթերաշրջանների պրեմիերաները: Դրանցից մեկն, օրինակ, «Վամպիրի օրագրերը» բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալն է, որի 7-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 8-ին` «The CW» հեռուստաալիքի եթերում:

 

Ֆիլմի երկրպագուներն այս անգամ և՛ ուրախանալու, և՛, միևնույն ժամանակ, տխրելու պատճառներ ունեն:  Ուրախալի է այն, որ, վերջապես, կրկին էկրաններին կհայտնվեն արդեն սիրված և հարազատ դարձած հերոսները` Դեյմոնը (Իեն Սոմերհոլդեր), Ստեֆանը (Փոլ Ուեսլի ), Քերոլայնը (Քենդիս Աքքոլա), Բոննին (Քեթրին Գրահամ), Ջերեմին (Սթիվեն Ռ. ՄքՔուին), Թեյլորը (Մայքլ Թրեվինո), Մեթը (Զեք Ռոերիգ), Ալարիքը (Մեթ Դևիս) և այլք: Միգուցե շատերին տարօրինակ թվա այն փաստը, որ ես չնշեցի հեռուստասերիլի գլխավոր հերոսուհուն` Էլենային, որի շուրջ էլ կառուցվել է ֆիլմի սյուժեն: Բանը նրանում է, որ վերջինիս մարմնավորող բուլղարացի դերասանուհի Նինա Դոբրևը, դեռևս, նախորդ եթերաշրջանի ավարտին հայտարարել է, որ ինքն այլևս չի նկարահանվելու «Վամպիրի օրագրերում»:

 

«Teen Choice Awards 2015»-ի ժամանակ ստանալով «Էկրանային լավագույն համբույր» մրցանակը` (խոսքը գնում է Էլենայի և Դեյմոնի համբույրի մասին) Նինան մեկնաբանել է ֆիլմը լքելու իր որոշումը. «Փոփոխություն` այս բառը նախկինում ինձ վախեցնում էր, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ես հասկացա, որ փոփոխությունն ինձ անհրաժեշտ է. անհրաժեշտ է` ավելի շատ բան սովորելու և ինքնակատարելագործվելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին` այս 6 հրաշալի տարիների ընթացքում կողքիս լինելու համար»:

Ի դեպ, Իեն Սոմերհոլդերը Նինայի սիրեցյալն էր ոչ միայն ֆիլմում, այլև իրական կյանքում: Դերասանները հանդիպում էին 2010 թ-ից սկսած: Նրանց սիրավեպը տևեց 3 տարի, իսկ 2015 թ-ին Իենը Նինային «փոխարինեց» մեկ այլ «վամպիրով»: Դերասանն ամունացավ «Մթնշաղ» ֆիլմի աստղ Նիկի Ռիդի հետ (ֆիմում` Ռոզալի): Մինչ երկրպագուներից շատերը համոզված էին, որ հենց Իենի ամուսնությունն է  ստիպել Նինային լքել ֆիլմի կազմը, վերջինս սկսեց հանդիպել դերասան Օսթին Սթոուելլի հետ:

 

Իրականում, դժվար է ասել, թե ինչու բուլղարացի դերասանուհին որոշեց լքել իրեն մեծ ճանաչում բերած հեռուստասերիալը: Իսկ միգուցե Իեն Սոմերհոլդերի և Նինա Դոբրևի սիրավեպը հնարվե՞լ էր հանուն ֆիլմի բարձր վարկանիշի…

Ինչևէ, մինչ 7-րդ եթերաշրջանի մեկնարկը, վերհիշենք նախորդ  եթերաշրջանների ամենահետաքրքիր դրվագները:

Լիզա Ջեյն Սմիթի հեղինակած համանուն գրքի հիման վրա` Քևին Ուիելյեմսոնի և Ջուլի Փլեքի ստեղծած «Վամպիրի օրագրերը» հեռուստաերիալի եթերային մեկնարկը տրվեց 2009 թ-ին: Հեղինակների կողմից հորինված Միսթիք Ֆոլս քաղաքի պատմությունը սկսվում է Էլենա Գիլբերտի և Ստեֆան Սալվատորեի սիրավեպով… Դպրոցահասակ Էլենան չի էլ կասկաում, որ իր քաղաքում մարդկանց կողքին  ապրում են նաև վամպիրներ, մարդագայլեր, կախարդներ, և որ իր սիրելի և բարետես Ստեֆանը, իրականում, 150-ամյա վամպիր է: Բայց ի՞նչ միստիկ պատմություն առանց սիրային եռանկյունու:  Շուտով Միսթիք Ֆոլս է ժամանում Ստեֆանի եղբայրը` իր անզուսպ վարքով աչքի ընկնող Դեյմոնը: Տեսնելով, որ Էլենան ջրի երկու կաթիլի պես նման է իր նախկին սիրուն` Քեթրին Փիրսին (նրան ևս մարմնավորում է Նինա Դոբրևը), Դեյմոնը. նույնպես, սիրահարվում է նրան: Սկզբում եղբայրները պայքարում են Էլենայի սիրո համար, հետո սկսում են համախմբվել և միասին պաշտպանել նրան` վնասել ցանկացող չարագործներց, մինչև որ Էլենան ինքն էլ է դառնում վամպիր և տղաների հետ միասին սկսում է պայքարել ֆիլմի չարագործների` օրինակ, Կլաուսի (Ջոսեֆ Մորգան), Քեթրինի, Քայի (Քրիս Վուդ) և Մարկոսի դեմ: Վերջինիս մարմնավորել է ազգությամբ հայ դերասան Րաֆֆի Բարսումյանը: Հենց Մարկոսի պատճառով են Դեյմոնն ու Էլենայի մտերիմ ընկերուհի Բոննին բառի բուն իմաստով հայտնվում «այն աշխարհում»:  Սակայն Մարկոսին մենք, այլևս, չենք տեսնում ֆիլմի հետագա էպիզոդներում:

NEWS.am STYLE-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ընթացքում Րաֆֆին հայտնել էր, որ ֆիլմի հետագա էպիզոդներում Մարկոսի բացակայությունն իր պայմանագրի ավարտի հետ է կապված:

Ի դեպ, չարագործների դեմ պայքարելու ողջ ընթացքում հեռուստասերիալի գլխավոր եռյակին օգնում են նրանց ընկերները` Բոննին, Մեթը, Ալարիքը, Էլենայի եղբայր Ջերեմին և մոտ ընկերուհի Քերոլայնը:

Կարծիք կա, որ հենց Քերոլայնին մարմնավորող  Քենդիս Աքքոլան  պետք է լիներ Էլենայի դերում, քանի որ ըստ գրքի` Էլենան շիկահեր է և կապուտաչյա` ճիշտ Քենդիսի նման: Այդպիսի հերոսուհու էլ փնտրում էր ֆիլմի ստեղծագործկան կազմը, սակայն Նինան լսումների ընթացքում այնպես է գերում բոլորին, որ նրանք համոզվում են` Էլենան հենց այսպիսին պետք է լինի:

«Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու էին երկրպագուները սկզբնական շրջանում հիասթափված այն բանի համար, որ Էլենան շիկահեր չէ: Բայց մենք ստեղծում էինք մի նախագիծ, որը դեռ երկար պետք է հեռարձակվել եթերով, իսկ Էլենան այդ նախագծի գլխավոր հերոսուհին է, և մեզ պետք էր դերասանուհի, որը կարող էր կենդանացնել նրան: Մենք ռիսկի դիմեցինք և դա արդարացվեց»,-նշել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջուլի Պլեքը:

Մինչ շատերը փորձում են ենթադրություններ անել, թե ինչպիսին է լինելու ֆիլմի սյուժեն առանց Էլենայի, մենք առաջարկում ենք դիտել ֆիլմի լսումներից հետաքրքիր կադրեր. ահա, թե ինչպես Նինան դարձավ Էլենա, իս Իենը` Դեյմոն:

 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search