Fishki.net կայքը ներկայացրել է այն ութ մոլորությունները, որոնք, իբրեւ թե, օգնում են մեզ փրկել մեր կյանքը։ Սակայն իրականում չպետք է հետեւել այդ խորհուրդներին։
1. Օձի խայթոցի դեպքում պետք է ծծել թույնը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օձի խայթոցի դեպքում թույնը ծծելը, լարանով կապելը կամ սառույց դնելը չի կարող օգնել զոհին։ Այն ավելի մեծ վնաս է հասցնում, քանի որ այդ գործողությամբ դուք կարող եք վնասել նյարդերն ու արյունատար անոթները։
2. Դուք կխեղդվեք սորուն ավազների մեջ

Իրականում մարդը երբեք ամբողջությամբ չի խեղդվում սորուն ավազների մեջ։ Դուք առավելագույնը մինչեւ գոտկատեղ կծածկվեք ավազով։ Նման պարագայում պետք է փոքր-ինչ համբերատար լինել։ Պետք է սպասել մինչեւ ավազի հոսքը կավարտվի, իսկ դրանից հետո արդեն կարելի է փորձել դուրս գալ այնտեղից։
3. Ավելի լավ է հանել դանակը, քան թողնել այն մարմնի մեջ

Եթե ձեզ կտրող-ծակող գործիքով վնասել են, պետք է այն թողնել մարմնի մեջ եւ շտապօգնություն զանգել։ Դանակը հանելիս դուք կարող եք վնասել երակները, ինչի արդյունքում ուժեղ արյունահոսություն կսկսվի։
4. Եթե անապատում ջուր չկա, կարող եք կակտուսից ջուր քամել

Հավանաբար շատերն են լսել այս խորհրդի մասին։ Սակայն իրականում կակտուսի մեջ ոչ թե ջուր է, այլ թունավոր ալկալոիդներ պարունակող հյութ։ Այն կարող է փսխում կամ փորլուծություն առաջացնել, ինչն ավելի է ջրազրկում օրգանիզմը։
5. Եթե ծարավ եք խմեք սեփական մեզը

Շատերը պնդում են, որ մեզը օգնել է իրենց ծայրահեղ իրավիճակներում։
Իրականում այս մեթոդը կարելի է կիրառել, բայց 1-2 օր՝ ոչ ավելի։ Մեզի բաղադրության 5 տոկոսը այն մնացորդներ են, որոնցից ձեր երիկամները պետք է ազատվեն։ Մեզը վտանգավոր է խմել, քանի որ այն կարող է երիկամային անբավարարություն առաջացնել։
6. Հովանոցը դանդաղեցնում է անկումը

2013-ին դահուկորդ Էրիկ Ռոները հովանոցով (եւ իհարկե, պարաշյուտով) փորձ է կատարել։ Չնայած սկզբում փոքր-ինչ դանդաղ, բայց հետո նույն արագությամբ է նա ընկել, քանի որ հովանոցը ճկվում է վեր եւ ոչ մի օգուտ չի տալիս։
7. Եթե վերելակն ընկնում է, ցատկեք

Շատերը պնդում են, որ եթե դուք հայտնվել եք վերելակում, որն ընկնում է, ապա հարվածի պահին պետք է ցատկել, որպեսզի փրկեք ձեր կյանքը։
Միանգամից նշենք, որ սա անօգուտ է, քանի որ պետք է անհավանական ռեակցիա ունենալ, քանի որ սովորաբար վերելակները ընկնում են 80կմ/ժ արագությամբ։
8. Արջի հարձակումից խուսափելու համար ձեւացրեք, թե մահացել եք

Գորշ արջերը սովորաբար հարձակվում են պաշտպանվելու համար։ Այս դեպքում կարելի է մահացած ձեւանալ եւ արջը, վտանգ չզգալով, չի վնասի ձեզ։ Իսկ սեւ արջը հարձակվում է ցանկացած պարագայում եւ մահացած ձեւանալու մարտավարությունը արդյունք չի տա։ Եթե ձեզ մոտ սնունդ ունեք, դրեք այն գետնին ու փորձեք կամացուկ հեռանալ։ Իսկ եթե դա էլ չի գործում, ուրեմն պետք է պղպեղային գազ կիրառել եւ արագ հեռանալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար14:24, 8 սեպտեմբերի

13:22, 8 սեպտեմբերի
Վստահություն, ապստամբություն և լաքապատ մետաքս. Իրինա Շեյքը Agent Provocateur-ի համարձակ գովազդային արշավում13:15, 8 սեպտեմբերի

12:43, 8 սեպտեմբերի
Դոնալդ Թրամփի թոռնուհին ցուցադրել է իր առաջին կուրսի բնակարանը Մայամիում12:13, 8 սեպտեմբերի
Նիկոլ Շերզինգերը մասնավոր ինքնաթիռում շպագատ է իջել 48–ամյա երգչուհին զարմացրել է իր անհավանական ճկունությամբ11:32, 8 սեպտեմբերի
OnlyFans-ի աստղ Լենա Ներսիսյանը և Adam22-ը բաժանվել են կեղծ ամուսնալուծության սկանդալից հետո11:18, 8 սեպտեմբերի

10:52, 8 սեպտեմբերի
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով