Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօր երիտասարդության մեծ մասը գիտակցում է, որ ընտանիքի հիմքը միայն սերը չէ։ Ընտանիքի կազմությունը խաղ ու պար չէ, և այդ դժվարին աշխատանքն ուսերին վերցնելիս պետք է հասկանալ, որ չի կարելի կանգ առնել՝ մի փոքր ընդմիջում վերցնելու կամ հետաձգելու։
Սիրով հիմնված եւ հաշվարկով կազմած միությունները երկու տարբեր, սակայն տարօրինակորեն նման հասկացություններ են։ Տարբերությունը միայն այն է, թե ով ինչ է ծրագրում։ Ոմանք հաշվարկում են անհոգ կյանքը կամ կարիերայի առաջընթացը, կամ ուղղակի տարիքն իրենն է ասում եւ անհրածեշտ է երեխա ունենալ, իսկ ոմանք հույս են դնում սիրո վրա։ Բայց չէ, որ սերն էլ է հաշվարկ և սիրով ընտանիք կազմելիս մենք հաշվարկում ենք հենց սերը։ Սակայն 10-15 տարվա համատեղ կյանքից հետո սիրո վառ զգացմունքը հանգչում է և այդ ժամանակ ոչ մեկը չի կարող տարբերել սիրով ստեղծված զույգը հաշվարկով ամուսնացած զույգից։ Այստեղ սիրող զույգին կարելի է արդարացնել նրանց սիրային հիշողություններով, որոնք կջերմացնեն մինչեւ խոր ծերություն․ ռոմանտիկ զբոսանք, երկարատեւ քաղցր զրույցներ հեռախոսով․․․Սակայն հաշվենկատ զույգն էլ կորուստներ չի կրում․յուրաքանչյուրը ստացավ այն, ինչի համար եկել էր ՔԿԱԳ՝ ոչ մի ռոմանտիկա թոշակի անցնելիս, փոխարենը՝ ապահով ծերություն։ Այնպես որ, ընտրեք ինքներդ։
Բայց, ցավոք, ոչ բոլորն են մտածում աննշան, սակայն չափազանց կարևոր մի նրբության մասին․ արդյո՞ք միասին կապրեն մինչ խոր ծերություն։ Սիրով, թե ֆինանսով՝ արդեն էական չէ՝ դա յուրաքանչյուրի ընտրությունն է․ արդյո՞ք այս միությունը մինչև կյանքի վերջ կլինի։
Հաճախ է պատահում, որ մարդիկ ամուսնանում են հենց այնպես․․․ուղղակի․․․որովհետև նրանց միևնույնն է կամ պետք է։ Սովորաբար այդպիսի ընտանիքները կազմվում են երեխա ունենալու, ծնողների համառության, մենակ մնալու վախի պատճառով, խղճահարությունից ելնելով կամ սիրային հիասթափությունից դրդված, որից հետո ընտրություն կատարելու ցանկություն էլ չկա․․․
Ընտանեկան հարաբերությունները պահանջում են որոշակի զիջումներ, այդ թվում նաև հանուն սիրելիի սեփական «ես»-ից ինչ-որ չափով հրաժարվել։ Սա որոշակի առումով զոհաբերություն է և սիրող մարդկանց, և հաշվարկով ամուսնացած զույգի համար։ Չէ որ համատեղ կյանքը միայն վաղ առավոտյան ռոմանտիկ նախաճաշերը, երեկոյան զբոսանքը, ընկերների հետ ուրախ ժամանցը չէ․ դա նաև կենցաղն է, ազգականները և ընկերները։ Ընտանիքում պատահում են վեճեր, երբեմն տիրում է լարվածություն։ «Հավերժ սեր» լինում է միայն այն դեպքում, երբ ոչ մի խնդիր չկա, բայց այդպես չի լինում։ Ոչ մեկը չէր էլ ասում, որ հեշտ է լինելու։ Սակայն նույնիսկ եթե հանգիստ ապրելու համար արվում է ամեն հնարավոր բան, բայց ոչինչ չի ստացվում, չպետք է չուզենալով ապրել կամ ատել միմյանց․․․ Ընտանեկան կյանքը չպետք է դժոխային լինի։
Իհարկե, հաշվարկով ընտանիք ստեղծած ամուսիններին բաժանությունը հեշտությամբ է տրվում, իսկ սիրո ներքո միություն կազմած զույգերը նույնիսկ հասկանալով, որ ամեն բան վաղուց ավարտված է, կարծես, հետաձգում են ամուսնալուծությունը։ Նրանք ուզում են հավատալ և հուսալ, որ ամեն ինչ դեռ կփոխվի, չէ՞ որ սերն է նրանց միավորել։ Բայց ոչ միշտ է այդպես։ Երբեմնի իրար սիրահարված ամուսինները շատ հաճախ չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին՝ զգուշանալով, որ կհիասթափեցնեն, կվիրավորեն միմյանց։ Սակայն այդ տհաճ վայրկյանները անընդհատ հետաձգելով՝ նրանք միայն վնասում են իրենց եւ այս դեպքում արդեն ինչ-որ բան պահպանելն անիմաստ է։ Էլ չեմ խոսում երեխաների ապրումների մասին։ Սա շատ նուրբ, սակայն այս իրավիճակի ամենակարևոր մասն է, որն առանձին քննարկում է պահանջում։
Իհարկե, սերը երջանկություն է, սիրահարված և սիրող մարդը՝ երջանիկ, բայց երջանկությունը հարաբերական հասկացություն է․ ոմանց համար դա սիրելիի ներկայությունն է, մյուսներին էլ լիովին երջանիկ լինելու համար Մալդիվներում դղյակն է պակասում։
Ցավոք, շատ հազվադեպ է հանդիպում մի զույգ, որն իր կյանքի ամբողջ ընթացքում կարողանում է գտնել սիրո, ներդաշնակության, բնավորությունների և մարմնի համատեղությունը։ Սակայն կան այդպիսի զույգեր, և հենց նրանք են մեզ համար վառ օրինակ, չ՞է որ նրանք արդեն միասին անցել են կյանքի բոլոր դժվարությունները։
Ամեն մեկն իր պատկերացումն ունի ընտանեկան կյանքի մասին և յուրովի է ապրում իր կյանքը։ Դատելու իրավունքը մեզ չէ տրված, քանի որ ամեն մեկն ինքն է ընտրում՝ սիրել և սիրվել, թե շահավետ պայմանագիր կնքել։ Մեկն ամբողջ կյանքում փնտրում է և չի գտնում, մյուսի բախտն էլ մեկընդմիշտ ժպտում է։ Մեկը հստակ գիտակցում է, թե ինչ է ուզում և խելամիտ կերպով հաշվարկում է իր քայլերը, իսկ մյուսին կյանքը շախ եւ մատ է անում։ Սակայն պատկերացումները, երազանքները և հաշվարկները մի կողմ դնելով՝ պետք է հիշել, որ ամեն դեպքում անհրաժեշտ է զիջել, հարմարվել և նույնիսկ զոհաբերել։
Փաստորեն, ամեն դեպքում ընտանեկան կյանքը ջանքեր է պահանջում, և կարևոր չէ, թե ինչ պայմաններից և համգամանքներից է այն սկիզբ առել։ Կարևորն այն է, որ մեր կողքին լինի այն մարդը, ով այդ ջանքերին իսկապես արժանի է։
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)