«Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ հայ ընկերներ». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, ով Երեւան է ժամանել համերգային ծրագրով։
Երգչուհին պատմեց, որ ուսանող տարիներին շատ հայ ընկերներ է ունեցել, որոնց միջոցով ծանոթացել է հայկական երգերին։
«Իմ սովորելու տարիներին ծանոթացել եմ շատ հայերի հետ։ Նրանցից մեկը՝ Գեւորգ Դավիդյանը, այժմ Ստամբուլի պետական օպերային թատրոնի տնօրենն է։ Նրա հետ փոքրիկ երգչախումբ էինք հիմնել եւ հայերեն երգեր էինք կատարում Ծննդյան տոներին։ Հենց այդ ժամանակվանից ես սիրահարվեցի հայկական երգերին»,-ասաց նա՝ հավելելով, որ տարբեր առիթների միշտ էլ Թուրքիայում կատարել է հայկական երգեր եւ դրա համար արժանացել թե' գովասանքի, թե' վատ արձագանքների։ «Բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում»,-հավելեց երգչուհին՝ նշելով նաեւ, որ ընդունում է Հայոց Ցեղասպանությունը եւ կարեւորում այդ առումով քննարկումները։
«Ես մեծացել եմ Գերմանիայում եւ դաստիարակվել այնտեղի կառավարության ոգով, որն ընդունում է ցեղասպանությունները։ Ես իմ նպատակն եմ համարում բարձրաձայնել այս մասին, որպեսզի մեր երկրները համագործակցեն իրար հետ։ Պետք է լինենք ճշմարտության կողմը»,-ասաց երգչուհին։
Ի դեպ, Լեման Շտեհնը չի բացառում, որ գուցե հայկական արյուն կա իր մեջ։ «Ես 47 տարեկան եմ, եւ միայն երկու օր առաջ եմ իմացել, որ իմ նախապապերի մեջ քրիստոնյա կա։ Միգուցե նա հայ է եղել, չգիտեմ, բայց ամեն դեպքում, ես թուրք եմ, թեեւ երգում եմ քրիստոնեկանան երգեր եկեղեցում եւ մանկուց մեծացել եմ քրիստոնյա հարեւանների շրջապատում»։
Հանդիպման վերջում թուրք երգչուհին լրագրողների համար կատարեց «Սարի աղջիկ» երգը։
Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաղարան» համույթի եւ Գերմանիայից հրավիրված, ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շռտեհնի եւ Սիլվա Ֆարմազյանի համատեղ համերգը։
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին