Ամուսինները միմյանց աջակցության կարիքն ունեն եւ հաճախ սպասում են, որ զուգընկերը կանի այն ամենը, ինչ նրանք են ակնկալում։ Սակայն երբեմն կանանց ակնկալիքները իսկապես շատ մեծ են, եւ նրանք խնդրում են այնպիսի երեւույթներ, որոնց մասին չպետք է անգամ մտածեին ու բարձրաձայնեին։
1. Ընտրել կնոջ եւ ծնողների միջեւ
Հաճախ խնդիրը տղամարդու մայրիկն է․ երբ տղամարդը իր մորն ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան կնոջը կամ ուղղակի կենցաղային խնդիրները թույլ չեն տալիս նրանց համերաշխ ապրել։ Սակայն կինը չպետք է տղամարդուն կանգնեցնի նման երկընտրանքի առաջ։
2. Լսել ձեր բոլոր խնդիրները
Իհարկե, ամուսինը պետք է տեղյակ լինի կնոջ դժվարությունների մասին, սակայն կարիք չկա, որ նա տեղեկանա վերջին բամբասանքների մասին եւ իր ուղեղը ծանրաբեռնի դրանով։
3. Երբեք չնայել գեղեցիկ կանանց
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք չեն կարող չնկատել գեղեցիկը։ Անիմաստ է խնդրել ձեր ամուսնուն չնայել գրավիչ կանանց։ Եթե տղամարդը նկատում է իր կողքին կանգնած կնոջը, նորմալ է։ Սակայն եթե տղամարդը ակնդետ նայում է մեկ այլ կնոջ եւ փորձում է սիրախաղ սկսել նրա հետ, ուրեմն իր այդ քայլով տղամարդը վտանգի տակ է դնում զույգի հարաբերությունները։
4. Փոխել հետաքրքրությունները
Ձեր ամուսնու հետաքրքրությունները իր կյանքի կարեւոր մասն են կազմում, ուստի մի փորձեք փոխել դրանք։ Տղամարդու համար իր աշխատանքը կամ հոբին ոչ թե ընտանեկան խնդիրներից ազատվելու, այլեւ երջանկության աղբյուր է։ Հետեւաբար, նրա հետաքրքրությունները փոխելը սխալ քայլ է։
5. Չշփվել ընկերների հետ
Տղամարդկանց համար իրենց ընկերները շատ կարեւոր են․ այնպես, ինչպես ընկերուհիները կանանց համար։ Եթե դուք փորձեք մեկուսացնել նրան իր ընկերներից, համոզված եղեք, որ շուտով դա ազդելու է նրա առողջական վիճակի վրա եւ այդ խնդիրների մեղավորը հենց դուք եք լինելու։
6. Մեկ այլ մարդ դառնալ
Ամուսնությունից մի քանի տարի հետո կանայք սովորաբար սկսում են մտածել «Ինչու ես ամուսնացա նրա հետ»։ Նման մտքերից հետո կանայք փորձում են փոխել իրենց ամուսնուն, ինչը գրեթե անհնար է։
7. Հիշել հարաբերությունների ընթացքում պատահած նշանակալից ակնթարթները
Կանայք որպես կանոն հիշում են հարաբերությունների ընթացքում պատահած նշանակալից ակնթարթները։ Կանայք հիշում են իրենց առաջին հանդիպման, առաջին անգամ համբուրվելու օրերը, իսկ տղամարդիկ շատ շուտ մոռանում են այդ մասին։ Ուստի, եթե ինչ-որ ամսաթիվ ձեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի, ուրեմն վիրավորվելու փոխարեն, կարելի է ուղղակի հիշեցնել այդ մասին։
8. Կիսել ձեր հետաքրքրությունները
Մի խնդրեք ձեր ամուսնու անել ձեզ համար հետաքրքրիր, բայց իր համար ձանձրալի գործեր։ Իրականում, դուք կարող եք նաեւ հաճելի ժամանակ անցկացնել միմյանցից անկախ։ Հետեւաբար, երբեմն թույլ տվեք նրան ժամանակ անցկացնել առանց ձեզ։
9. Լինել զիջողի դերում
Եթե կարծում եք, որ վիճաբանություններից հետո միշտ ձեր ամուսինը պետք է լինի զիջողի դերում, սխալվում եք։ Ամուսնու առաջին քայլին սպասելու փոխարեն, կարող եք ասել․ «Ինձ համար ցավալի է, թե ինչպես ես դու արհամարհում իմ զգացմունքները։ Ինձ թվում է՝ ես արժանի եմ, որ ներողություն խնդրես ինձանից քո պահվածքի համար։ Խնդրում եմ, մյուս անգամ այդպես չվարվես ինձ հետ»։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ