«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մոնիկա Բելուչի. «Երբեք չէի ցանկանա կրկին լինել 20 տարեկան». Դերասանուհին նշում է 51-ամյակը

15:34, 30 սեպտեմբերի

Այս դերասանուհուն նայելիս` թվում է, թե ժամանակն անցել է նրա կողքով: Նրա գեղեցկությունը չունի սահմաններ, իսկ տարիները նրան դարձնում են ավելի հետաքրքիր: Ցանկացած միջոցառում նա զարդարում է ոչ միայն իր գեղեցկությամբ և կանացիությամբ, այլև ինքնավստահ կեցվածքով. «Ես միշտ եմ ինձ հարմարավետ և վստահ զգում, բայց ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ»,-ասում է դերասանուհին:

Խոսքը, իհարկե, գնում է Մոնիկա Բելուչիի մասին, որն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ժամանակը, վաղ, թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում է բոլորիս հետ»,-համոզված է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

Մոնիկան ծնվել է իտալական Չիտա դի Կաստելլո փոքրիկ քաղաքում: Նա երազում էր դանալ իրավաբան և որպեսզի կարողանար ընդունվել համալսարան, 16 տարեկանից  Բելուչին սկսում է աշխատել որպես մոդել: Հետագայում ապագա դերասանուհին հասկանում է, որ իրեն ավելի հոգեհարազատ է տեսախցիկների առջև գտնվելը:

1988 թ-ին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ էլ կնքում է պայմանագիր «Elite Model Management»-ի հետ:

Մոդելային բիզնեսում հաջուղություններ գրանցելուց հետո` Բելուչին որոշում է նկարևահնվել կինոյում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմերն էին` «Կյանք` որդիների հետ», «Կողոպտիչները» և «Չարաշահում»: Սակայն դերասանուհուն առավել մեծ ճանաչում բերեցին «Մալենա» և «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմերը:

Խոսելով իր կերտած կերպաների մասին` Մոնիկան ասել է. «Ես սիրում եմ, երբ էկրանին տարբերվում եմ իրական կյանքի իմ կերպարից: Իրականում, ես ավելի թույլ եմ և անպաշտպան, այդ պատճառով` սիրում եմ կերտել ավելի ուժեղ կանանց»:

1999 թ–ին Մոնիկան ամուսնացել է ֆրանսիացի դերասան Վինսենթ Կասսելի հետ: Զույգի առաջնեկը` Դեվա Կասսելը, ծնվել է 2004 թ-ին: Երկրորդ երեխային` Լեոնիին,  Մոնիկան ունեցել է 2010 թ-ին` 46 տարեկան հասակում: 2013 թ-ին Մոնիկան և Վինսենթը բաժանվեցին:

«Երբ մարդիկ բաժանվում են, դա միշտ էլ ցավոտ է լինում: Մյուս կողմից` եթե մարդիկ շարունակեն մնալ միասին, դա կարող է ավելի վատ վերջաբան ունենալ»,-ասել է դերասանուհին:

Ի դեպ, մինչ ամուսնուլուծությունն էլ դերասաններն ապրում էին առանձին. Վինսենթը` Փարիզում, Մոնիկան` Հռոմում: Նրանք կարծում էին,որ այդպես իրենց հարաբերություններն ավելի ամուր կլինեին:

Բելուչին նաև աչքի է ընկնում իր հայրենասիրությամբ: Նա իր երեխաների հետ խոսում է, բացռապես, իտալերեն, որպեսզի անկախ իրենց բնակվելու վայրից` նրանք երբեք չմոռանան իրենց արմատները:

Գեղեցկուհի դերասանուհին շարունակում է նկարահանվել ֆիլմերում և համաշխարհային բրենդների գովազդային հոլովակներում, իսկ տեսքով չի զիջում երիտասարդ և ոչ մի դերասանուհու: Նա, նույնիսկ, պլաստիկ միջամտության չի դիմում, քանի որ չունի դրա կարիքը և կարծում է, որ ցանկացած տարիք պետք է վայելել: Մի առիթով դերասանուհին ասել է. «Երբեք չէի ցանկանա կրկին լինել 20 տարեկան»:

 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search