Գորդոն Մեթյու Թոմաս Սամները, նույն ինքը` Սթինգը, ծնվել է 1951 թ-ի հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ այսօր բրիտանացի հայտնի երաժիշտը նշում է ծննդյան 64-ամյակը:
Աշխարհահռչակ երգիչն իր անհատական կարիերան սկսել է 1984 թ-ից: Մինչ այդ, 1976թ-ից Սթինգը հանդես էր գալիս «The Police» խմբի կազմում:
Երգչին տվել են «Սթինգ» կեղծանունը, քանի որ փոքր տարիքում նա սիրում էր կրել ոսկեգույն գծերով սև վերնաշապիկներ և նմանվում էր մեղվի. Իսկ «sting» թարգմանաբար նշանակում է «խայթել»:
Երիտասարդ տարիքում Սթինգը զբաղվում էր թեթև ատլետիկայով և, նույնիսկ, Անգլիայի մրցարշավում գրավել է 2-րդ տեղը:
«Ես ֆիտնեսի տարբեր ռեժիմների միջով եմ անցել: Երբեմն օրվա ընթացքում 5 մղոն վազք էի անցնում»,-ասել է նա:
Մի անգամ, երբ Սթինգը գտնվում էր Բրազիլիայում, նա այնտեղ փոքրիկ էքսկուրսիա ունեցավ տրոպիկական անտառներում: Դրանից հետո Սթինգն ավելի շատ սկսեց սիրել բնությունը և կնոջ` Թրուդի Սթայլերի հետ հիմնեց «Արևադաձային անտառների պաշտպանության ֆոնդ»:
Քչերին է հայտնի, բայց հենց Սթինգն է ծանոթացրել Մադոննային և նրա նախկին ամուսնուն Գայ Ռիչիին: Նա նաև Մադոննայի և Գայ Ռոկկոյի որդու կնքահայրն է:
Սթինգի անունով ստեղծվել է կիթառի մի տեսակ, որի ստեղծման աշխատանքներին երգիչն անձամբ մասնակցել է: Սթինգ կիթառները ստեղծվել են 100 օրինակով:
Սթինգի որդին` Ջոզեֆը, ևս երաժիշտ է; Նա հորը նման է ոչ միայն արտաքնապես, այլև վոկալով:
Հաջողակ երաժիշտը հաջողության մասին իր ուրույն պատկերացումն ունի. «Հաջողությունը անգթության կարիք ունի: Եթե ես ստիպված լինեի ըտրություն կատարել ընկերության և հաջողության միջև, ես կընտրեի հաջողությունը»:
64-ամյա արտիստը խիստ է նաև իր տարիքի և արտաքին տեսքի վերաբերյալ.
«Ուզում եմ էլեգանտ ծերանալ, ունենալ կատարյալ քայլվածք, լինել առողջ և երեխաներիս համար օրինակ ծառայել»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո