Ինչպես հայտնի է, Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթին: Թե ով է ներկայացնելու Հայաստանը՝ հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին, ժամը 19:15-ին ՝ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման ժամանակ:
Մեզ հայտնի է դարձել, որ մինչեւ հոկտեմբերի 13-ը Հայաստան է ժամանելու Վահե Թիլբիյանը, որն այս տարի մեր երկիրը այդ մրցույթում ներկայացրած Genealogy-ի վեց անդամներից է։ Երաժշտին մոտ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Վահեն Հայաստան է ժամանում կարեւոր գործով:
«Հիմա մենք իրավունք չունենք ասելու, թե ինչու է նա գալիս: Գուցե դա «Եվրատեսիլի» հետ է կապված, գուցե՝ հայտնի երգչի հետ դուետի, գուցե՝ ամուսնանալու: Շատ շուտով երաժիշտն ինքը պաշտոնական հայտարարություն կանի»,- նշեց աղբյուրը:
Մենք երգչից հարցազրույց ենք ակնկալում, որպեսզի հենց նրանից իմանանք բոլոր մանրամասները:
Հիշեցնենք, որ գալիք տարի Շվեդիայում մրցույթում մեզ որոշ փոփոխություններ են սպասվում: «Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մյուս տարի Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) եւ մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ