Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Գվեն Ստեֆանի. «Էմինեմի հետ երգելն իմ վաղեմի երազանքն էր».Երգչուհին այսօր նշում է ծննդյան 46-ամյակը

11:36, 3 հոկտեմբերի

«Ես միշտ էլ կմնամ այն աղջնակը, որը սիրում է գեղեցիկ հագնվել»,-մի առիթով ասել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և դիզայներ Գվեն Ստեֆանին: 46 երաժշտական մրցանակի` այդ թվում` «Գրեմմիի» արժանացած երգչուհին այսօր նշում է ծննդյան 46-ամյակը:

Մինչ երգարվեստին առնչվելը, Գվեն Ստեֆանին այլ միջոցներով է գումար վաստակել: Նա վաճառել է դիմահարդարման պարագաներ, աշխատել է «Dairy Queen» արագ սննդի կետնրոնում, նաև եղել է լողի մարզիչ:

 

Սակայն Գվենի իրական կիրքը միշտ էլ հանդիսացել է երաժշտությունը: 17 տարեկանում ապագա աստղը սկսում է երգել «No Doubt» խմբում:

Որպես կատարող և երգերի հեղինակ` Գվենը վաճառել է ավելի քան 30 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում:

Գվենը անտարբեր չէ նաև նորաձևության հանդեպ: Արդեն տասը տարի է, ինչ երգչուհին հանդես է գալիս նաև որպես դիզայներ: Նա հիմնել է «L.A.M.B.» (Love, Angel, Music, Baby) բրենդը:

 

Ինչպես և մեր հայրենակցուհի Դիտա ֆոն Տիզը` Գվեն Ստեֆանին ևս ինքնուրույն է կատարում իր դիմահարդարումը և երբեք չի օգտվում ոճաբանների ծառայությունից:

Ստեֆանին մտերիմ է Ֆարել Ուիլյամսի հետ: Նրանք միասին աշխատել են «Hollaback Girl» երգի վրա:

Երգչուհին ճապոնական մշակույթի սիրահար է: Նրա հավաքածուներից մեկը ոգեշնչված է հենց այդ ազգի մշակույթից:

2002 թ-ին Գվենն ամուսնացել է երաժիշտ Գևին Ռոսդեյլի հետ: Նրանք միասին ունեն երեք որդի: 2015 թ-ին, սակայն, զույգը բաժանվեց:

 

Այս տարի Ստեֆանին զուգերգով հանդես եկավ Էմինեմի հետ: Հետագա հարցազրույցներից մեկում երգչուհին անկեղծացել էր և նշել. «Էմինեմի հետ երգելն իմ վաղեմի երազանքն էր»:

NEWS.am STYLE-ն աստղի ծնունդը շնորհավորում է հենց իր երազանքների` «Kings Never Die» զուգերգով.

 

 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել