Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Նոր Ալիք-2015». Ինչ խնդրի է բախվել Գրիգոր Կյոկչյանը եւ ինչ խոսքեր է լսել Իգոր Կրուտոյից

15:30, 3 հոկտեմբերի

Հայաստանը «Նոր Ալիք-2015» մրցույթում ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը համերգային երկրորդ օրը չի կարող ելույթ ունենալ Սոնա Շահգելդյանի հետ, ինչպես ծրագրած էր ավելի վաղ, քանի որ հայկական որեւէ հեռուստաընկերություն չի գնել մրցույթը հեռարձակելու իրավունքը: Սոչիում իր փորձից հետո NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Գրիգորը նշեց, որ կազմակերպիչների որոշմամբ՝ ինքը երգելու է ռուսական IOWA խմբի հետ:

«Ցավոք, այս տարի ոչ մի հեռուստաընկերություն չկարողացավ գնել մրցույթի հեռարձակման իրավունքը, իսկ առանց դրա ես չեմ կարող ելույթ ունենալ մրցույթի՝ նախորդ տարիների մեր մասնակցի հետ, այդ պատճառով կազմակերպիչներն իրենք ընտրեցին, թե ում հետ եմ ես երգելու:

Համերգային երկրորդ օրը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, լինելու է Իգոր Նիկոլաեւի ստեղծագործական երեկոն, հնչելու են միայն նրա երգերը: Ես եւ IOWA խումբը երգելու ենք նրա Две звезды երգը: Պարզապես խնդիր կա մեր եւ իրենց գործիքավորման տարբերակների հետ կապված, մեր ճաշակները տարբեր են: Բայց Իգոր Կրուտոյը լսել է մեր տարբերակը, որի հեղինակը Մարտին Միրզոյանն է, եւ շատ հավանել է: Կարծում եմ՝ հենց այդ տարբերակն էլ կընտրեն:

Մրցութային վերջին օրը՝ հոկտեմբերի 10-ին, ես կկատարեմ մի երգ, որը գրվել է հատուկ մրցույթի համար: Կոչվում է «Աֆրո»: Այն աֆրո սանրվածքով, սեւամորթ աղջկա մասին է: Շատ օրիգինալ գործիքավորում է՝ աֆրիկյան մոտիվներով եւ 6/8 երաժշտական չափով: Գործիքավորման հեղինակը կրկին Մարտին Միրզոյանն է: Կարծում եմ՝ հաջողություն կունենա, մասնակիցների կողմից շատ է սիրվել երգը»,-ասաց նա:

Գրիգոր Կյոկչյանը նշեց նաեւ, որ Իգոր Կրուտոյը լսել է իր կատարումները եւ գովասանքի խոսքեր հայտնել:

«Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ եթե չկարողացար քեզ հատկացված երեք րոպեում լավ ելույթ ունենալ, ոչինչ էլ չի տրվի քեզ: Եթե անգամ լինես հաղթողի ամենահավանական թեկնածուն, տեխնիկական մեկ թերության պատճառով կարող ես ծիծաղելի իրավիճակում հայտնվել: Չես կարող կանխատեսել, թե ժյուրին ինչպես կընկալի քո կատարումը, քանի որ այստեղ ռուսական մենթալիտետն է գերիշխում»:

Խոսելով «Նոր Ալիքի» այս տարվա ֆավորիտների մասին, Գրիգորը նշեց, որ իր անունը հաճախ է լսում.

«Շատերը խոսում են, որ ես էլ լավ մրցակից եմ իրենց, սակայն իմ երազանքը մրցույթում լավ ներկայանալն է: Իսկ ինձ համար ֆավորիտներ են Ռուսաստանի երկու ներկայացուցիչները, ինչպես նաեւ Խորվաթիայի եւ Ղազախստանի երգիչները»:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել