Հայաստանը «Նոր Ալիք-2015» մրցույթում ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը համերգային երկրորդ օրը չի կարող ելույթ ունենալ Սոնա Շահգելդյանի հետ, ինչպես ծրագրած էր ավելի վաղ, քանի որ հայկական որեւէ հեռուստաընկերություն չի գնել մրցույթը հեռարձակելու իրավունքը: Սոչիում իր փորձից հետո NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Գրիգորը նշեց, որ կազմակերպիչների որոշմամբ՝ ինքը երգելու է ռուսական IOWA խմբի հետ:
«Ցավոք, այս տարի ոչ մի հեռուստաընկերություն չկարողացավ գնել մրցույթի հեռարձակման իրավունքը, իսկ առանց դրա ես չեմ կարող ելույթ ունենալ մրցույթի՝ նախորդ տարիների մեր մասնակցի հետ, այդ պատճառով կազմակերպիչներն իրենք ընտրեցին, թե ում հետ եմ ես երգելու:
Համերգային երկրորդ օրը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, լինելու է Իգոր Նիկոլաեւի ստեղծագործական երեկոն, հնչելու են միայն նրա երգերը: Ես եւ IOWA խումբը երգելու ենք նրա Две звезды երգը: Պարզապես խնդիր կա մեր եւ իրենց գործիքավորման տարբերակների հետ կապված, մեր ճաշակները տարբեր են: Բայց Իգոր Կրուտոյը լսել է մեր տարբերակը, որի հեղինակը Մարտին Միրզոյանն է, եւ շատ հավանել է: Կարծում եմ՝ հենց այդ տարբերակն էլ կընտրեն:
Մրցութային վերջին օրը՝ հոկտեմբերի 10-ին, ես կկատարեմ մի երգ, որը գրվել է հատուկ մրցույթի համար: Կոչվում է «Աֆրո»: Այն աֆրո սանրվածքով, սեւամորթ աղջկա մասին է: Շատ օրիգինալ գործիքավորում է՝ աֆրիկյան մոտիվներով եւ 6/8 երաժշտական չափով: Գործիքավորման հեղինակը կրկին Մարտին Միրզոյանն է: Կարծում եմ՝ հաջողություն կունենա, մասնակիցների կողմից շատ է սիրվել երգը»,-ասաց նա:
Գրիգոր Կյոկչյանը նշեց նաեւ, որ Իգոր Կրուտոյը լսել է իր կատարումները եւ գովասանքի խոսքեր հայտնել:
«Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ եթե չկարողացար քեզ հատկացված երեք րոպեում լավ ելույթ ունենալ, ոչինչ էլ չի տրվի քեզ: Եթե անգամ լինես հաղթողի ամենահավանական թեկնածուն, տեխնիկական մեկ թերության պատճառով կարող ես ծիծաղելի իրավիճակում հայտնվել: Չես կարող կանխատեսել, թե ժյուրին ինչպես կընկալի քո կատարումը, քանի որ այստեղ ռուսական մենթալիտետն է գերիշխում»:
Խոսելով «Նոր Ալիքի» այս տարվա ֆավորիտների մասին, Գրիգորը նշեց, որ իր անունը հաճախ է լսում.
«Շատերը խոսում են, որ ես էլ լավ մրցակից եմ իրենց, սակայն իմ երազանքը մրցույթում լավ ներկայանալն է: Իսկ ինձ համար ֆավորիտներ են Ռուսաստանի երկու ներկայացուցիչները, ինչպես նաեւ Խորվաթիայի եւ Ղազախստանի երգիչները»:
Շուշան Շատիկյան՝ Սոչիից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո