Հայաստանը «Նոր Ալիք-2015» մրցույթում ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը խայտառակ է համարում մրցութային երկրորդ օրը իր եւ ռուսական IOWA խմբի դուետը. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ անգամ ցանկացել է լքել նախագիծը, սակայն մտափոխվել է:
«Երգի ընտրությունը IOWA-ի ցանկությամբ է եղել: Ինձ համար էական չէր ինչ պիտի երգեմ, այլ ինչ մեկնաբանություն պիտի ունենա երգը, որովհետեւ իմ հաջողությունը կախված էր երգերը օրիգինալ ներկայացնելուց, իսկ նրանց գործիքավորումը խայտառակություն էր որակվել կազմակերպիչների կողմից: Մեզ առաջարկել էին նոր գործիքավորում անել, սակայն վերջին օրը մեզ հայտնում են, որ խումբը ուլտիմատում է դրել, որ եթե իրենց գործքավորմամբ հանդես չգան, ապա կհրաժարվեն բեմ բարձրանալ:
Նույնիսկ բոլորի ներկայությամբ Իգոր Կրուտոյի հայտարարությունը, որ մեր գործիքավորումը որակով է եւ մրցույթին ներկայացնելու արժանի, իսկ իրենցը՝ ոչ, ստացվեց այնպես, որ չօգնեց: Կազմակերպիչներն ասացին, որ քանի որ նրանք հրավիրված արտիստներ են, չեն կարող նեղացնել նրանց»,-պատմեց նա:
Այս ամենից հետո Գրիգոր Կյոչկյանը հայտարարել է, թե ցանկանում է լքել մրցույթը, սակայն համերգից երկու ժամ առաջ ստացած հեռախոսազանգը փոխել է նրա մտադրությունը:
«Պարզապես ինձ մարդակայնորեն առաջարկեցին, չասեմ՝ խնդրեցին, չհեռանալ, այլ բարձրանալ բեմ ու երգել, քանի որ «Նոր Ալիքի» պատմության մեջ նման սկանդալ չէր եղել»:
Շուշան Շատիկյան՝ Սոչիից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում