Ամերիկյան «The Hillywood Show» կատակերգական ժանրի նախագիծը ստեղծել են Հիլլի և Հաննա Հինդի քույրերը, որոնք նաև նկարահանվում են տվյալ նախագծի հոլովակներում: Այս շոուն ներկայացնում է մեր սիրելի ֆիլմերի և հեռուստասերիալների նմանակումները, որոնք ուղեկցվում են հայտնի երգերով և պարային շարժումներով: Խումբը արդեն հասցրել է կատարել «Հարի Փոթերի», «Մատանիների տիրակալի», «Մթնշաղի» , «Գերբնականի», «Վամպիրի օրագրերի» և մի շարք այլ հեռուստանախագծերի նմանակումները:
NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել տաղանդավոր քույրերի հետ:
-Աղջիկներ, դուք դերասանական պրոֆեսիոնալ դասընթացների հաճախե՞լ եք:
Հիլլի.- Մենք երբեք նման դասընթացների չենք հաճախել, քանի որ բավականաչափ գումար չենք ունեցել: Իսկ պարել սովորել ենք շատ վաղուց, մինչև շոուն ստեղծելը:
-Ներկայացրեք, թե ինչպես ստեղծեցիք «The Hillywood Show»-ն:
Հաննա.-Դեռ շատ վաղ տարիքից մենք տանը նկարահանում էինք նմանակման տեսանյութեր: Չգիտեմ, թե ինչպես ստեղծվեց այս շոուն, բայց մի բան հաստատ է` Աստված մեզ առաջնորդեց…
-Իսկ ո՞ր ֆիլմի հիման վրա եք նկարահանել Ձեր առաջին նմանակումը:
Հաննա.- «Մթնշաղ» ֆիլմի նմանակումն էր առաջինը:
-Կհիշե՞ք, թե որ նմանակումն էր ամենադժվարը:
Հիլլի.-«Քայլող մեռյալները» ֆիլմի վրա ենք դժվարությամբ աշխատել: Շատ ժամանակ չունեինք պատրաստվելու համար, բայց վերջում ամեն ինչ իր տեղն ընկավ:
-Կատարել եք «Մթնշաղ», «Հարի Փոթեր» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի նմանակումներ. Հետաքրքիր է` տվյալ ֆիլմերի դերասանների կամ, առհասարակ, անձնակազմի կողմից որևէ մեկնաբանություն ստացե՞լ եք:
Հաննա.-Այո, միայն հաճոյախոսություններ ու գեղեցիկ խոսքեր ենք լսել: Ռեժիսորները, պրոդյուսերները, BBC Ամերիկան, Դևիդ Թենանթը, Լեդի Գագան, «Գերբնականը» հեռուստասերիալի անձնակազմը, MTV-ն, Ռայան Սիքրեսթը… բոլորը գոհ էին:
-Լավ, եկեք խոսենք ձեր ամենաթարմ նմանակումից, որը «Գերբնականը» հեռուստասերիալի հիման վրա է: Նույնիսկ կարողացել եք գլխավոր դերակատարներին նկարահանել հոլովակում…
Հիլլի.-Մեզ համար դա լավագույն նվերն էր: Հրաշալի ապրուներ էին, և մենք շատ շնորհակալ ենք այդ ֆիլմի ամբողջ անձնակազմին` նախագծին մասնակցելու համար:
-Ձեր նախագծի հետ կապված ի՞նչ հետագա ծրագրեր ունեք:
Հիլլի.-Ցանկանում ենք, որ «The Hillywood Show»-ն ինտերնետային տիրույթից անցնի հեռուստատեսային դաշտ, հեռարձակվի շաբաթը մեկ անգամ և կանոնավոր կերպով ներկայացնի բոլորի կողմից սիրված ֆիլմերի նմանակումները:
-Արդեն պարզ է՞, թե որ ֆիլմի նմանակման վրա եք հաջորդիվ աշխատելու:
Հաննա.-Հուսով ենք` շուտով նոր նմանակում կունենանք: Բայց դեռ մեր նոր կայքէջում պետք է բավականաչափ գումար հավաքենք: Ի դեպ, երկրպագուները ևս մեզ կարող են օգնել: Մեր հասցեն է` : www.Patreon.com/Hillywood
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար