Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Աշխարհի լավագույն չմշկասահորդներն ու Եվգենի Պլյուշչենկոն Երեւանում՝ «Սառույցի թագավորները» շոուում

15:32, 12 հոկտեմբերի

Շատ շուտով՝ 2015թ. նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սառցե ներկայացումների երկրպագուներն ականատես կդառնան աշխարհի լավագույն չմշկասահորդների ցնցող ելույթներին : 

Ներկայացումը հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար ստեղծել է սառցադաշտային ներկայացումների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Ծրագրում ընդգրկված են կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ամենագունեղ պարային կատարումները, ինչպես նաև գեղասահքի անվանի աստղերի ամենավառ համարները, որոնք նրանց համաշխարհային հռչակ են բերել և արժանացրել միլիոնավոր մարդկանց գնահատանքին:

2,5 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:

Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով հիացնում և կախարդում է  հանդիսականին իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ, կրկին կփայլի շոուի հատուկ հյուրի՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, «Ս.Ս. Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախումբ» արվեստների միջազգային կենտրոնի մենակատար, մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության «Բաց Եվրոպա» Մոսկովյան II միջազգային փառատոն-մրցույթի  և «Երկրի հարստությունը» (2008)  նախագծի գրան-պրի մրցանակակիր Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:

Նախագծի հատուկ հյուրն է սիրված երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում՝ իր հեղինակած Anytime you need երգով:

Շոուին մասնակցում են .

Եվգենի Պլյուշչենկո (Ռուսաստան) – օլիմպիական կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Գրան-պրի քառակի մրցանակակիր, Ռուսաստանի տասնակի չեմպիոն

Բրիան Ժուբեր (Ֆրանսիա) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Գրան պրի մրցանակակիր և Ֆրանսիայի ութակի չեմպիոն

Սերգեյ Յակիմենկո  (Ռուսաստան) – աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդը, ում գլխապտույտ հնարքները սառույցի վրա գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում

Իրինա Սլուցկայա (Ռուսաստան) – Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատար - Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահքի համաշխարհային Գրան-պրի շարքի եզրափակիչների՝ աշխարհում առաջին մենակատար-քառակի հաղթող:

Սահադաշտ դուրս կգան նաև գեղասահորդներ Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, աշխարհահռչակ պարող Գև Մանուկյանը, ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը, ովքեր հմայում են առանց ապահովագրության կատարվող իրենց հնարքներով, և այլ հայտնի գեղասահորդներ:

Ընդամենը շոում հանդես կգան 20-ի ավելի գեղասահորդներ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search