Շատ շուտով՝ 2015թ. նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սառցե ներկայացումների երկրպագուներն ականատես կդառնան աշխարհի լավագույն չմշկասահորդների ցնցող ելույթներին :
Ներկայացումը հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար ստեղծել է սառցադաշտային ներկայացումների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:
Ծրագրում ընդգրկված են կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ամենագունեղ պարային կատարումները, ինչպես նաև գեղասահքի անվանի աստղերի ամենավառ համարները, որոնք նրանց համաշխարհային հռչակ են բերել և արժանացրել միլիոնավոր մարդկանց գնահատանքին:
2,5 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:
Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով հիացնում և կախարդում է հանդիսականին իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ, կրկին կփայլի շոուի հատուկ հյուրի՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, «Ս.Ս. Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախումբ» արվեստների միջազգային կենտրոնի մենակատար, մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության «Բաց Եվրոպա» Մոսկովյան II միջազգային փառատոն-մրցույթի և «Երկրի հարստությունը» (2008) նախագծի գրան-պրի մրցանակակիր Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Նախագծի հատուկ հյուրն է սիրված երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում՝ իր հեղինակած Anytime you need երգով:
Շոուին մասնակցում են .
Եվգենի Պլյուշչենկո (Ռուսաստան) – օլիմպիական կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Գրան-պրի քառակի մրցանակակիր, Ռուսաստանի տասնակի չեմպիոն
Բրիան Ժուբեր (Ֆրանսիա) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Գրան պրի մրցանակակիր և Ֆրանսիայի ութակի չեմպիոն
Սերգեյ Յակիմենկո (Ռուսաստան) – աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդը, ում գլխապտույտ հնարքները սառույցի վրա գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում
Իրինա Սլուցկայա (Ռուսաստան) – Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատար - Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահքի համաշխարհային Գրան-պրի շարքի եզրափակիչների՝ աշխարհում առաջին մենակատար-քառակի հաղթող:
Սահադաշտ դուրս կգան նաև գեղասահորդներ Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, աշխարհահռչակ պարող Գև Մանուկյանը, ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը, ովքեր հմայում են առանց ապահովագրության կատարվող իրենց հնարքներով, և այլ հայտնի գեղասահորդներ:
Ընդամենը շոում հանդես կգան 20-ի ավելի գեղասահորդներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը