Նոր Ալիքում» Հայաստանը ներկայացնող, Woman.ru-ի վակածով «Լավագույն կատարող» ճանաչցված Գրիգոր Կոկչյանը վերադարձել է Հայաստան։ Օդանավակայանում երգիչը պատասխանել է NEWS.am STYLE-ի թղթակցի հարցերին։
Հարցին, թե ինչպես է Գրիգորը գնահատում իր ելույթները, նա պատասխանեց.
«Ես իմ երկու ելույթները գնահատում եմ շատ լավ, այսինքն` ոնց պլանավորել ու կանխատեսել էի մրցույթը ելույթների իմաստով, այդպես էլ եղավ: Առաջին օրը շատ լավ գնահատականներ ունեի և ֆավորիտների թվում էի, և վերջին օրը, բացառությամբ Լայմա Վայկուլեի, որն ինձ 10 գնահատեց, մնացածը` 11, այսինքն բացարձակ ֆավորիտ կարող էի լինել: Սա իմ կարծիքը չէ, երեկ Ագուտինը մոտեցավ ինձ և նույն կարծիքին էր: Ես առաջին ելույթիցս հետո համարվում էի ֆավորիտ, բայց ամեն ինչ փչացավ IOWA-ի քմահաճույքի պատճառով, որը երկրորդ օրն էր։ Ես, մեղմ ասած, վատ եմ գնահատում այդ ելույթը, ու շատ օբյեկտիվ վատ գնահատականներ ունեինք՝ այսինքն անարդարության մասին խոսք լինել չի կարող: Էստեղ պետք էր չթողնել, որ խումբը որոշի, որովհետև իրենք ինչպես հետո ասացին, մրցույթի հեղինակության հետ են անգամ խաղում, այստեղ ես երկրորդ պլան եմ մղվում: Այսինքն` տապալումը կապված էր բացառապես էդ հանգամանաքի հետ, որ ես ստիպված էի, պարտադրված էի երգել էդ երգչուհու հետ և իր ցանկացած գործիքավորմամբ: Մենք գտել էինք տարբերակ, որ անգամ նրա հետ երգելու դեպքում ես կարող էի շատ լավ գնահատականների արժանանալ, որը, ցավոք, չկարողացանք մինչև վերջ հասցնել, բայց հավատացեք, արել ենք ավելին, քան կարող էինք»:
Երկրորդ փուլից հետո մրցույթը առաջ իր մտադրության մասին հարցին երգիչը պատասխանել է.
«Մտափոխվեցի, որովհետև պատճառները մի քանիսն են: Նախ շատ էգոիստ կլինեի ես։ Նմանատիպ քայլի չի դիմել ոչ մեկը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում, ոչ մի ներկայացուցիչ։ Իմ առջև հարց էր դրված, որ մրցույթը լքելու դեպքում Հայաստանը կզրկվեր այս մրցույթում հետագայում առհասարակ որևէ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից: Ես չէի կարող լինել այդքան էգոիստ: Բացի սրանից` եթե չլիներ էս հարցադրումը այդպես խիստ, ես կարծում եմ, որ ես երրորդ իմ երգը, ինչը իմ համար գլխավոր զենքն էր մրցույթում՝ «Աֆրո» կոչվող ստեղծագործությունը, շատ էի ուզում, որ լսեն, որովհետև հետագա նպատակներ ունեմ կապված ռուսական շուկայի հետ: Շատ էի ուզում ներկայացնել, և ինձ հաջողվեց, ու կարծում եմ` պետք էր մասնակցությունը: Իրենք ինձ առաջարկեցին որպես տղամարդ, որպես մրցույթի արժանապատիվ մասնակից՝ ուղղակի չնայած իրենք էլ մեղքի զգացողություն ունեն էս ամենի շուրջ, բայց ուղղակի դուրս գալ ու ելույթ ունենալ` գիտակցելով, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ