Ամերիկացի լուսանկարիչ Աարոն Սպագնոլոն Ամերիկայում լուսանկարում է հայկական հարսանիքներ։
«Նրանց հարսանյաց խմջույքները հասարակ են և ավանդական։ Ուսումնասիրելով այդ ժողովրդի պատմությունը՝ կարելի է ենթադրել, որ այդպիսին է ավանդական քրիստոնեական հարսանիքը»,-ասում է լուսանկարիչը։

Բացի հարսանիքներից, Աարոնը լուսանկարում է նաև հայտնի մարդկանց, օրինակ, «System of a Down»-խմբի մեր հայրենակիցներին, «Aerosmith»-ին, հայտնի քաղաքական գործիչների և այլն։ Բայց Սպագնոլոն նախընտրում է ներկայացնել պատմություններ, որտեղ մարդիկ միմյանց «տեր» և «հնազանդ» լինելու խոստում են տալիս։

Այս շրջանում Աարոնը, հատկապես, լուսանկարում է հայկական հարսանիքներ։

«Ցանկացած հայ կասի ձեզ, որ հայերը եղել են Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը։ Հայ Առաքելական եկեղեցու բարքերը փոխանցվել են սերընդեսերունդ։ Եթե համեմատենք այլ ազգերի հարսանյաց խնջույքների հետ, հայկական հարսանիքներն ավելի երկար են տևում և ողջ ընթացքում անդավաճան են մնում ավանդույթներին»,- Photoblographer կայքին տված հարցազրույցում նշել է ամերիկացի լուսանկարիչը։

Աարոնն ընդգծել է, որ ինչպես բոլոր հարսանիքներում հայ ամուսնացող զույգերը ևս կանգնում են խորանի առջև, նրանց օրհնում է քահանան, այնուհետև նրանք միմյանց հավատարիմ մնալու երդում են տալիս և փոխանակվում են ամուսնական մատանիներով։ «Հայկական եկեղեցիներում արարողության ժամանակ օգտագործվում է անուշաբույր խեժ և խունկ, ինչի շնորհիվ եկեղեցում հին դարերի հոտն է գալիս։ Քահանան զույգերի գլխին թագ է դնում, այնուհետև՝ նրանք միմյանց են հպում գլուխները, իսկ քահանան նրանց է մոտեցնում խաչը։ Իհարկե, նրանք միմյանց երդում են տալիս հայերենով։ Այդ արարողության մի մասը կազմելն, իսկական, հաճույք է»,-իր ոգևորությամբ կայքի հետ կիսվել է Սպագնոլոն։

Աարոնը նաև տեղեկացրել է, որ մինչ արարողության սկսվելը, ինքը խոսում է քահանայի հետ, քանի որ միչև խորանը կա տարածություն, որը պետք է պահպանել։ «Մի անգամ հարսնացուի հորեղբորը խնդրեցի ինձ բացատրել, թե ինչպիսի լուսանկարներ են իրենք ցանկանում ունենալ, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց, դա ինձ շատ օգնեց»։


Խոսելով հայերի և այլ քրիստոնյաների հարսանեկան տարբերություններից՝ լուսանկարիչն ասել է. «Ամենամեծ տարբերությունը լեզվի և ժամի մեջ է։ Երբեք չես կարող կողմնորոշվել՝ որն է լինելու հաջորդ քայլը։ Անընդհատ լարված սպասում ես։ Առհասարակ. իմ աշխատանքի իմաստը մարդկանց ոչ թե գեղեցիկ լուսանկարներ նվիրելլն է, այլ նրանց կյանքի կարևորագույն պահերն անմահացնելը»։


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով