Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Հայ ժողովրդի, երեխաների համար կանեմ ամեն բան». Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երեւան

23:10, 19 հոկտեմբերի

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երեւան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:

Օդանավից իջնելուց հետո Պլյուշչենկոն հյուրանոցում հանդիպել է լրագրողների հետ եւ խոսել առաջիկա ներկայացման եւ Հայաստանում գեղասահքի հեռանկարների մասին:

«Առաջին անգամ չեմ Հայաստանում: Շուրջ 20 տարի է՝ ես աշխատում եմ իմ ընկեր Արարատ Զաքարյանի հետ, ով հայ է, այդ իսկ պատճառով հայ ժողովուրդն ինձ շատ մոտ է, շատ ընկերներ ունեմ Հայաստանից»,-նշեց նա:

Խոսելով Հայաստանում գեղասահքի դպրոց բացելու իր ցանկության մասին, օլիմպիական չեմպիոնը նշեց, որ միշտ պատրաստ է իրականացնել իր ծրագիրը, սակայն Հայաստանում համապատասխան պայմաններ չկան:

«2008 կամ 2009  թվականին մենք երկու շոու արեցինք այստեղ, եւ այդ ժամանակ ինձ թվաց, որ մարդիկ սիրում են գեղասահքը, թեեւ Հայաստանում, ցավոք, գեղասահք չկա: 100 տոկոսով համոզված եմ, որ ձմեռային սպորտաձեւերը զարգացնելու համար պետք է հրապարակներ հիմնել, որ Հայաստանը նույնպես մարզիկներ ներկայացնի միջազգային հարթակներում: Դրա համար, իհարկե, կառավարության աջակցությունն է պետք:

Ցավոք, դուք միայն մեկ հրապարակ ունեք, որտեղ կարելի է գեղասահքով զբաղվել տարին մեկ ամիս ընդմաենը: Նման պայմաններում անհնար է դպրոց ստեղծել: Ես մեկ անգամ չեմ ասել, որ հայ ժողովրդի, երեխաների համար կանեմ ամեն բան: Մենք կգանք, կմարզենք, վարպետության դասեր կանցկացնենք: Կոլեկտիվը, մարզիչներըը, խորեոգրոֆները կան, ովքեր պատրաստ են ցույց տալ եւ սովորեցնել, եթե նման հնարավորություններ լինեն, մենք միշտ ժամանակ կգտնենք երեխաների հետ պարապելու համար»:

Պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին, թե որքան ժամանակով է Հայաստանում եւ պատրաստվում է, արդյոք, այցելել տեսարժան վայրեր,  Պլյուշչենկոն ասաց.

«Վաղը մենք մեծ մամուլի ասուլիս ենք ունենալու լրագրողների հետ, նաեւ հանդիպում ունեմ ընկերներիս հետ, իսկ երեկոյան արդեն կմեկնեմ Ռուսաստան, քանի որ ամսի 21-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունեմ Մոսկվայում: Հյուրախաղեր ունեմ Կրասնոդարում, Ռոստովում, այնպես որ՝ պետք է մարզվեմ, պատրաստվեմ: Բայց, կարծում եմ, որ նոյեմբերի 20-ի շոուից հետո մի գուցե մեկ օր ավել մնամ»:

Սյունե Առաքելյան, Շուշան Շատիկյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել