Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երեւան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:
Օդանավից իջնելուց հետո Պլյուշչենկոն հյուրանոցում հանդիպել է լրագրողների հետ եւ խոսել առաջիկա ներկայացման եւ Հայաստանում գեղասահքի հեռանկարների մասին:
«Առաջին անգամ չեմ Հայաստանում: Շուրջ 20 տարի է՝ ես աշխատում եմ իմ ընկեր Արարատ Զաքարյանի հետ, ով հայ է, այդ իսկ պատճառով հայ ժողովուրդն ինձ շատ մոտ է, շատ ընկերներ ունեմ Հայաստանից»,-նշեց նա:
Խոսելով Հայաստանում գեղասահքի դպրոց բացելու իր ցանկության մասին, օլիմպիական չեմպիոնը նշեց, որ միշտ պատրաստ է իրականացնել իր ծրագիրը, սակայն Հայաստանում համապատասխան պայմաններ չկան:
«2008 կամ 2009 թվականին մենք երկու շոու արեցինք այստեղ, եւ այդ ժամանակ ինձ թվաց, որ մարդիկ սիրում են գեղասահքը, թեեւ Հայաստանում, ցավոք, գեղասահք չկա: 100 տոկոսով համոզված եմ, որ ձմեռային սպորտաձեւերը զարգացնելու համար պետք է հրապարակներ հիմնել, որ Հայաստանը նույնպես մարզիկներ ներկայացնի միջազգային հարթակներում: Դրա համար, իհարկե, կառավարության աջակցությունն է պետք:
Ցավոք, դուք միայն մեկ հրապարակ ունեք, որտեղ կարելի է գեղասահքով զբաղվել տարին մեկ ամիս ընդմաենը: Նման պայմաններում անհնար է դպրոց ստեղծել: Ես մեկ անգամ չեմ ասել, որ հայ ժողովրդի, երեխաների համար կանեմ ամեն բան: Մենք կգանք, կմարզենք, վարպետության դասեր կանցկացնենք: Կոլեկտիվը, մարզիչներըը, խորեոգրոֆները կան, ովքեր պատրաստ են ցույց տալ եւ սովորեցնել, եթե նման հնարավորություններ լինեն, մենք միշտ ժամանակ կգտնենք երեխաների հետ պարապելու համար»:
Պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին, թե որքան ժամանակով է Հայաստանում եւ պատրաստվում է, արդյոք, այցելել տեսարժան վայրեր, Պլյուշչենկոն ասաց.
«Վաղը մենք մեծ մամուլի ասուլիս ենք ունենալու լրագրողների հետ, նաեւ հանդիպում ունեմ ընկերներիս հետ, իսկ երեկոյան արդեն կմեկնեմ Ռուսաստան, քանի որ ամսի 21-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունեմ Մոսկվայում: Հյուրախաղեր ունեմ Կրասնոդարում, Ռոստովում, այնպես որ՝ պետք է մարզվեմ, պատրաստվեմ: Բայց, կարծում եմ, որ նոյեմբերի 20-ի շոուից հետո մի գուցե մեկ օր ավել մնամ»:
Սյունե Առաքելյան, Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը