Ձեր կյանքը սիրով լցրեք։ Չէ՞ որ երբ սիրում եք կյանքը, այն սկսում է ի պատասխան սիրել ձեզ։ Եվ չկա ավելի գրավիչ հատկանիշ, քան իսկական, անկեղծ սերը։ Հավատացեք, մարդիկ կնկատեն ձեզ շրջապատող բարեհոգությունը եւ անպայման կձգվեն դեպի ձեզ։
Ճիշտ վարվեք
– Երբեք մի վախեցեք ձեզ պահել այնպես, ինչպես սիրտն է հուշում, հատկապես՝ եթե դրանից կախված է մեկ այլ մարդու բարօրությունը։ Մեզ համար ավելի ծանր պատիժ չկա, քան այն վերքերը, որ հասցնում ենք մեր հոգուն՝ իմանալով, որ սխալ ենք վարվում։
Մոռացեք բամբասանքներն ու նախապաշարմունքները
– Մեծ ուղեղները գաղափարներ են քննարկում, միջին ուղեղները՝ իրադարձություններ, իսկ փոքրերը բամբասում են մարդկանց մասին։ Կյանքը չափից ավելի կարճ է, որպեսզի այն անցկացնենք մեկ այլ մարդու մասին ասեկոսեներ կուտակելով, բամբասելով եւ դատարկ տեղը խնդիրներ ստեղծելով։ Եթե դու մեկ այլ մարդու վերաբերյալ ամեն ինչ չեք հասկանում, հարցրեք իրեն։ Եթե համաձայն չեք հետը, ասեք նրան այդ մասին։ Բայց նրա թիկունքում նրանից մի բամբասեք։
Մարդկանց երջանկություն նվիրեք
- Եթե ուզում եք սավառնել դեպի գագաթները, օգնեք, որ ուրիշ մեկն էլ անի դա։ Իսկական երջանկություն եւ ազատություն ձեռք բերելու համար քիչ է շղթան վրայիցդ նետելը, անհրաժեշտ է նաեւ այնպես ապրել, որ հարգես եւ ավելի լավը դարձնես ուրիշների երջանկությունն ու ազատությունը։ Երբ դուք միավորում եք հույսը, հավատը եւ սերը, կարողություն եք ձեռք բերում դրական մտքեր, հարաբերություններ ու երազանքներ ստեղծել նույնիսկ ամենավատ աշխարհում։
Ոգեւորեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն
– Դժվար պահին բարի խոսքն անհամեմատ ավելի արժեքավոր է, քան հաղթանակի պահին մի ժամ գովելը։ Մենք բոլորս այնպիսի պահեր ենք ունենում, երբ մեզ շատ պետք է, որ ինչ-որ մեկը գրկի մեզ եւ ասի․ «Ամեն ինչ կարգին է։ Դու մենակ չես»։ Ուրեմն եղեք հենց այդ մարդը, որքան հնարավոր է՝ հաճախ։
Դրական եղեք
– Դրական մտածեք, ճշմարտությունն ասեք, որքան հնարավոր է արագ ներողություն խնդրեք եւ ավելի արագ ներեք։ Աճեք ինքներդ ձեզ վրա եւ ջանացեք ներշնչել եւ ձեզ, եւ ուրիշներին։ Բարձրաձայն ասեք․ «Մնաք բարով, բացասական մտքեր։ Ես ձեզ համար ժամանակ չունեմ։ Իմ կյանքում չափից շատ են դրական բաները»։
Հրաժարվեք անընդհատ իրավացի լինելու մարմաջից
–Հատկապես եթե ձեր իրավացի լինելու համար ինչ-որ մեկն անպայման պիտի սխալվի։ Շատ ուղիներ են տանում դեպի ճշմարտությունը։ Դուք չեք կարող ուրիշների մասին դատել նրանց անցյալից ելնելով։ Նրանք ձերից շատ տարբեր կյանքով են ապրում։ Ձեր կարծիքը հայտնեք առանց թացնելու, քաղաքավարի, միշտ հիշելով, որ եթե ձեր նպատակը ինչ-որ մեկին վիրավորելը կամ ստորացնելն է, դուք մի քիչ ավելացնում եք այս աշխարհում առկա չարիքը։ Հարգել ուրիշի կարծիքը, առանց դատելու, միշտ ավելի լավ է, քան ուղղակի իրավացի լինել։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը