«Հայաստանում դժվար է խոսել սեքսի մասին: Դա նրանից է, որ հասարակությունը բաց չէ». այս մասին Cosmopolitan.com-ին տված հարցազրույցում ասել է Cosmopolitan Armenia ամսագրի գլխավոր խմբագիր, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:
Նա նշել է, թե ամսագրի կայքում բազմում անանուն նամակներ ու մեկնաբանություններ են ստանում սեռական կյանքի վերաբերյալ, քանի որ ոչ ոք պատրաստ չէ այդ մասին բաց խոսել:

«Մենք ցանկանում ենք կարդալ, ավելի շատ բան իմանալ, բայց ոչ՝ բարձրաձայն խոսել այդ մասին: Cosmo-ում մարդիկ գտան մի հարթակ, որտեղ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, որովհետեւ չեն կարող կամ ամուսինները թույլ չեն տալիս գնալ սեքսոլոգի մոտ»,-ասել է Հրաչուհին՝ հավելելով, որ Հայաստանում արգելված թեմաներից է նաեւ նույնասեռականների ամուսնությունը:
«Մենք պատրաստ չենք խոսել նույնասեռականների ամուսնության մասին, քանի որ դա մեզ մոտ օրինականացված չէ: Որպես Cosmopolitan-ի խմբագիր, որպես մարդ, որպես կին, ես հասկանում եմ, որ դա մարդկանց ընտրությունն է, սակայն Հայաստանում դա պարզապես օրինական չէ եւ չի կարող նորմալ դիտվել»,-նշել է նա:

Հրաչուհի Ութմազյանը հավելել է, որ ամսագրում մեկ անգամ անդրդադարձել են նույնասեռական աղջիկների ամուսնությանը, սակայն դա միանշանակ չի ընդունվել:
«Ես նույնիսկ վիրավորանքներ եմ ստացել իմ հասցեին, իբրեւ թե Cosmo-ն քարոզչություն է անում: Ընթերցողները պատրաստ չեն նման թեմաների»:
Հարցազրույցում Հարչուհի Ութմազյանը խոսել է նաեւ Հայաստանում տարածված՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին:
«Ես չգիտեմ՝ ինչու, բայց մեր հասարակության մեջ տղամարդիկ մտածում են, որ նրանք պետք է տղա ունենան: Նրանք չեք հասկանում, որ իրենց կյանքի վերջում աղջիկ երեխաներն են, որ խնամելու են նրանց»:
Cosmopolitan Armenia-ի խմբագիրը չի շրջանցել նաեւ Քիմ Քարդաշյանի թեման՝ խոսելով նրա՝ Հայաստան կատարած այցի մասին: Ութմազյանը նշել է, որ Քարդաշյանների այցի հանդեպ հասարակության արձագանքը ֆենոմենալ է եղել:

«Ես նրանց հանդեպ այդքան աղմուկ՝ լավ իմաստով, չէի սպասում»,-ասել է նա:
Cosmopolitan.com-ի հարցին, թե մարմնի գեղեցկացման որ միջոցներն են գերակշռում Հայաստանում, Հրաչուհին պատասխանել է.
«Որպես կին, ես չեմ սիրում դա, բայց Հայաստանում լայն տարածում է գտել շուրթերի բոտոքսը: Մեծ շրթունքներն այժմ Հայաստանում շատ արդիական են, բայց ես կարծում եմ, որ դա մի ալիք է, որը շուտով կանցնի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն