Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված հայտնիները նույնիսկ հետմահու շարունակում են մեծ գումարներ վաստակել։ Ներկայացնում ենք այս վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ներառված աստղերին:
Առաջին տեղը զբաղեցնում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, որն անցյալ տարի 115 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել «Michael Jackson One» շոուի, վաճառված ձայնասկավառակների եւ Sony/ATV Music ընկերության շնորհիվ (1985-ին Ջեքսոնը 47.5 միլիոն դոլարով գնել է ATV-ին, որը 1995-ին միացել է Sony –ին)։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել է Rock n’ Roll-ի արքա Էլվիս Փրեսլին։ Լեգենդար երգիչը հետմահու թողարկված «Elvis Presley Forever» ալբոմի շնորհիվ վաստակել է 55 միլիոն դոլար։

Եռյակում հայտնվել է նաեւ Չարլզ Շուլցը՝ 40 միլիոն դոլար եկամուտով։ Նոյեմբերին այս ցուցանիշը միգուցե մեծանա, քանի որ թողարկվելու է հանրահայտ «The Peanuts Movie»-ն՝ 3D տարբերակով։

Չորրորդում Բոբ Մարլին է, որի Marley Beverage խմիչք արտադրող ընկերությունն այս տարի ապահովել է 21 միլիոն դոլարի շահույթ։

Լավագույն հնգյակը եզրափակում է Էլիզաբեթ Թեյլորը (20 միլիոն), որի «White Diamonds» օծանելիքը շարունակում է մեծ եկամուտ բերել հայտնի աստղի հարազատներին։

Աղբյուրը՝ Forbes
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից