Եթե Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյան ունի, Սերենա Ուիլյամսն էլ ունի Ալեքսիս Օհանյան: Իմիջիայլոց, նշենք, որ Ալեքսիսը հայտնի Reddit կայքի համահիմնադիրներից է:
Վերջերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ աշխարհի լավագույն թենիսիստուհին հղի է ռեփեր Դրեյքից, իսկ US Magazine-ը արդեն տեղեկացնում է, որ 34-ամյա թենիսիստուհին իրոք բոյֆրենդ ունի եւ այդ մարդը բոլորովին էլ Դրեյքը չէ:
«Նրանց տեսել են միասին լանչ անելիս: Նա բռնել էր Սերենայի ձեռքը ու նրան կոչում էր «փոքրիկս»: Մինչեւ Սերենային հանդիպելը, Ալեքսիսը թենիս չէր սիրում», - US Magazine պարբերականին ասել է աղբյուրը:
Ռուսական Spletnik կայքը որոշել է պարզել, թե Reddit-ի հիմնադիրն ինչով է նվաճել հայտնի թենիսիստուհուն:
Տասը փաստ Ալեքսիս Օհանյանի մասին.
1. Օհանյանը 32 տարեկան է: Նա ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք):
2. Սթիվ Հաֆմանի՝ Reddit-ի նախագծով իր ապագա գործընկերոջ հետ Ալեքսիսն ընկերացել է Վիրջինիայի համալսարանում սովորելու տարիներին:
3. Չնայած IT ոլորտի հանդեպ Ալեքսիսը հետաքրքրություն էր դրսեւորում պատանեկան տարիքից, ինստիտուտում նա հումանիտար գիտություններ էր ուսումնասիրում: Օհանյանը մասնագիտացել էր գերմաներենի ուսումնասիրության մեջ, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում էր իրավաբան դառնալ:
4. Կայք (որը հետագայում բավականին հայտնի դարձավ) ստեղծելու գաղափարը ընկերների մտքում ծագել էր ամերիկացի գործարար Պոլ Գրեմի «Ինչպես սթարտապ թողարկել» սեմինարին մասնակցելու ընթացքում: Դասախոսությամբ ոգեւորված՝ Սթիվն ու Ալեքսիսը հենց սուրճի ընդմիջմանը հայտնի գործարարի հետ քննարկեցին իրենց մտքերից մի քանիսը: Գրեմը երկրորդը հեռանկարային համարեց, եւ դա հենց Reddit-ն էր: Պետք է ասել, որ նա չէր սխալվել:
5. Այժմ Օհանյանի եւ Հաֆմանի նախագիծը՝ Reddit-ը, աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կայքերից է: Սա սոցիալական լրատվական ցանց է, որտեղ գրանցվածները կարող են ցանկացած տեղեկատվության վերաբերյալ համացանցային հղումներ տեղադրել: Կայքում գործում է գլխավոր էջին հայտնվող ամենահետաքրքիր հաղորդագրությունների օգտին քվեարկության համակարգ:
6. Չնայած նրա նախագիծն այժմ օրական ավելի քան 35 միլիոն այցելու է հավաքում, Ալեքսիսն իրեն չի երեւակայում: Instagram-ի նրա էջում համեստորեն գրված է.
«Ես մասնակցել եմ Reddit-ի հիմնադրմանը եւ ստեղծել եմ եւս մի քանի բան, որոնք նախատեսված են նրա համար, որ աշխարհն այսքան քարացած չլինի»:
7. 2010-ին Օհանյանը Հայաստան է եկել եւ երեք ամիս որպես կամավոր աշխատել է Kiva.org ոչ առեւտրական նախագծում:
8. Սերենայի հետ ծանոթանալուց հետո Ալեքսիսը սկսել է թենիս խաղալ՝ չնայած նախկինում այդ մարզաձեւով չէր հետաքրքրվում:
9. Ալեքսիսը սիում է հումուս՝ մերձավորարեւելյան ուտեստ, որն ընդունված է հրեական ու արաբական խոհանոցներում:
10. Օհանյանը նաեւ ընտանի կենդանիների է սիրում: Նրա Instagram –ում շների ու կատուների բազմաթիվ լուսանկարներ կան: Օրինակ՝ հայտնի Grumpy Cat-ի, որի հետ Ալեքսիսը վերջերս «պատիվ է ունեցել անձամբ ծանոթանալ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին