Նոր տարին նոր ընկերոջ (կամ էլ՝ նոր ընկերուհու հետ)։ Ընդամենը երկու ամիս է մնացել մինչեւ տարվա վերջ, եւ գուցե արժե նախապես մտածել, թե ում հետ ես անցկացնելու նոր տարին։
Ներկայացնում ենք տասը նախանշան, որ պետք է մինչեւ Նոր տարի խզել նրա հետ հարաբերությունները։
Դու արդեն ծանոթացել ես նրա ընտանիքի հետ եւ մինչեւ կոկորդդ կուշտ ես։ Նրա մայրը քեզ մոխրացրել է իր հայացքով, հայրը ինչ-որ հիմարություն էր դուրս տալիս ֆուտբոլի մասին։ Եվ դա տոն չէր, այլ՝ սովորական միջավայր։
Դու չես ուզում հարազատներիդ բացատրել, թե այդ տղայի հետ ինչ հարաբերությունների մեջ ես, որովհետեւ ինքդ էլ չգիտես, իսկ «բարդ է»-ն նրանց համար պատասխան չէ։
Նա մանդարին եւ օլիվյե չի սիրում, իսկ դու չես պատրաստվում Ամանորին հրաժարվել մանկությունից քեզ համար սիրելի ավանդույթներից։
Դու ատում ես նրա ծամելու ձեւը։ Նրա ճպճոցը կարող է ցանկացածի ախորժակը փակել։ Մանավանդ՝ տոնական սեղանի մոտ։ Մանավանդ՝ եթե նա ծամում է իր չսիրած օլիվյեն։
Նա սիրում է նայել նախագահի ելույթը եւ բարձրացնել հեռուստացույցի ձայնը, իսկ դու կենտրոնանում ես նրա վրա, թե ինչ երազանք է պետք պահել։ Այդ էր պակաս, որ ելույթի պատճառով բաց թողնեիր տարին մեկ անգամ տրվող հնարավորությունը եւ չհասցնեիր ինքդ քեզ նոր բաճկոն կամ Կանարյան կղզիներում ամառանոց մաղթել։
Նա սիրում է նայել նոր տարվա ծրագիրը՝ աստղերի մասնակցությամբ։ Իսկ դու նրանց կատակներից այնպես ես ամաչում, որ ուզում ես մտնել սեղանի տակ։
Դու նույնիսկ վստահ չես, որ կուզենայիր հաջորդ շաբաթ հանդիպել նրան։ Ուղղակի իներցիայով շփվում ես նրա հետ, հիմնականում՝ սեքսի պատճառով։ Հազիվ թե ուզենաս նրան դարձնել այն մարդը, «ում հետ կանցկացնես տոն օրերդ»։
Դու նրա մասին խաբել ես ընկերներիդ՝ պատմելով, թե ինչ զիլ տղա է կամ էլ նկարի պես սիրուն, այնինչ՝ կհանդիպեն ու կասեն. «Լսիր, սա՞ է քո պարոն Կատարելությունը»։
Դու դեռ մտածում ես այն մասին, թե ինչ լավ էիր անցկացնում տոն օրերը նախկին ընկերոջդ հետ։ Ինչ լավ էր, ուրախ, հարմարավետ... Դա ազնիվ չէ այն մարդու հանդեպ, ում հետ հիմա շփվում ես։
Նա նույնիսկ չի հարցրել, թե ինչպես ես ուզում դիմավորել Նոր Տարին։ Ոչ մի համատեղ պլան, վեճ՝ եղեւնի, թե սոճի, խաղալիքների համատեղ գնում... Շատ լավ, դու առանց նրա Նոր Տարին տոնելու միջոց կգտնես։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու