MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես են համբուրվում Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները

21:20, 7 նոյեմբերի

Գիտեի՞ք, որ Աստղագուշակի տարբեր նշանների ներկայացուցիչները տարբեր ձեւերով են համբուրվում: Ու եթե դուք դեռ սպասում եք ձեր առաջին համբույրին, ուրեմն ճշտեք, թե Աստղագուշակի որ նշանի ներկայացուցիչ է ձեր ընտրյալը, որպեսզի իմանաք, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենաք:

Խոյեր

Այս նշանի ներկայացուցիչներին չի կարելի համբույրների սիրահար համարել: Խոյերը համբուրվում են միայն այն ժամանակ, երբ լավ տրամադրություն ունեն, ընդ որում այդ դեպքում նրանք պատրաստ են համբուրել առաջին պատահածին, եթե իհարկե նա նրանց համակրելի թվա: Այս նշանի տակ ծնվածները համբույրի ժամանակ առավել կրքոտ են, չնայած այդ համբույրները չի կարելի չափից էրոտիկ անվանել: Նրանք այդքան էլ պարկեշտ չեն, բայց զուրկ են քնքշանքից ու կարող են նույնիսկ պատահաբար ցավ պատճառել կամ էլ հետքեր թողնել:

Ցլեր

Այս նշանի ներկայացուցիչները համբուրվում են միայն նրանց հետ, ում լավ են ճանաչում: Հաճախ նրանց համբույրները կարող են այսպես ասած «հերթապահ» լինել, օրինակ՝ նրանք միշտ համբուրում են սիրելի մարդուն, երբ դուրս են գալիս տանից կամ էլ տուն են վերադառնում, քնելուց առաջ ու նման այլ դեպքերում, նույնիսկ եթե դրանից առաջ նրանք վիճել են: Սիրահարված Ցուլի համբույրը քնքուշ, նուրբ ու մեղմ է: Կանայք նման համբույրներից իրենց ավելի վստահ ու պաշտպանված են զգում, իսկ տղամարդիկ, երբ նրանց համբուրում է Ցուլ կինը, մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին:

Երկվորյակներ

Երկվորյակները ամեն ինչում՝ նույնիսկ համբույրներում բազմազանություն են փնտրում: Այս նշանի տակ ծնվածները համբուրում են հաճախ, բայց սովորաբար ոչ զգացմունքային: Համբույրը նրանց համար ավելի շուտ երախտագիտության ու բարյացակամության նշան է, քան նուրբ զգացմունքների արտահայտություն: Բայց հենց Երկվորյակն է Աստղագուշակի մյուս նշաններից ավելի հանճարեղ տիրապետում էրոտիկ համբույրի տեխնիկային ու երբեմն կարող է ապշեցնել ձեզ իր ունակություններով:

Խեցգետիններ

Նրանք ովքեր ծնվել են Խեցգետնի նշանի տակ, նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրները նուրբ են, սիրառատ: Այդ նշանի ներկայացուցիչների համար համբույրը ավելի շուտ հոգեկան կապի, հոգատարության դրսեւորում է, քան սիրո, քանի որ նրանք ըստ էության չեն հանդուրժում առանց ջերմ զգացմունքների համբույրները ու ի տարբերություն Ցուլերի, «հերթապահ» համբույրների սիրահար չեն: Եթե վիրավորված են՝ ինքնամփոփ են դառնում, իսկ եթե նորից սկսում են համբուրել՝ ուրեմն ամբողջովին ներել են: Խեցգետնի համբույրներին շատ բնորոշ չէ զգայականությունը, բայց դրանք իսկապես քնքուշ են:

Առյուծներ

Հաճույքի բոլոր դրսեւորումները սիրող Առյուծները խորապես համոզված են, որ համբույրները պետք է զգայական ու կրքոտ լինեն, դրա համար էլ նրանց համբույրները էրոտիկ են: Եթե խեցգետինը ամաչկոտ է ու երբեք մարդաշատ վայրերում չի համբուրվի, ապա Առյուժի համար նման արգելք չկա: Նրանք նույնիսկ հաճույք են ստանում, երբ ի ցույց են դնում իրենց զգացմունքները: Իսկ ահա մտերմիկ, մայրական համբույրները՝ ի նշան երախտագիտության, շնորհակալության կամ էլ համակրանքի, այս նշանին բոլորովին բնորոշ չեն:

Կույսեր

Կույս նշանի տակ ծնվածները համբույրներում, ինչպես առհասարակ զգացմունքների դրսեւորումներում, համեստ են, զուսպ ու նախընտրում են համբուրվել ամուսնու կամ էլ սիրելի մարդու հետ: Նրանք խուսափում են հրապարակային ցուցադրություններից: Առհասարակ Կույսերը համբույրի հարցում շատ զուսպ են ու Աստղագուշակի բոլոր նշանների շարքում վերջին տեղն են զբաղեցնում համբույրների քանակով: Նրանք երբեք ոչ մի նկատառումով չեն համբուրի մի մարդու, որն իրենց դուր չի գալիս:

Կշեռքներ

Իսկ ահա Կշեռքի նշանի տակ ծնվածները համբույրի հարցում ավելի լավ գիտակներ են, քան մյուս նշանները, նրանք սիրում են համբուրվել ու առիթը բաց չեն թողնում դրա համար: Ընդ որում համբույրի տեխնիկային Կշեռքները փայլուն են տիրապետում, եւ դրանց քանակով զիջում են թերեւս միայն Երկվորյակներին: Ճիշտ է, Կշերքի համբույրները այդքան էլ զգայական չեն, դրանք ավելի շուտ նուրբ են ու քնքուշ, քան կրքոտ ու էրոտիկ:

Կարիճներ

Այս նշանի ներկայացուցիչները բոլոր մյուսներից տարբերվում են նրանով, որ համբույրի օգնությամբ ունակ են փոխանցել մարդկային զգացմուքնների ու ապրումների ամբողջ ներկապնակը: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ամեն ինչ՝ պաշտամունքից, քնքշանքից, երախտագիտությունից սկած մինչեւ սառնություն ու քամահրանք: Նրանք ովքեր ծնվել են Կարիճի նշանի տակ, համբուրվում են հաճախ ու կրքոտ, բայց միայն այն մարդկանց հետ, ում լավ ճանաչում են: Եթե ձեզ համբուրում է այս նշանի տակ ծնվածը մարդը, ուրեմն նրա զգացմունքները անկեղծ են ու ուժեղ:

Աղեղնավորներ

Աղեղնավորի համար համբույրը ավելի շուտ իր վերաբերմունքը (հիացմունք, շնորհակալություն, երախտագիտություն) արտահայտելու միջոց է, քան բավականություն: Չնայած նրանց համբույրները հաճախ են ընկերական բնույթի լինում, բայց նրանք կարողանում են դրանց զգայականություն հաղորդել: Եվ չնայած այս նշանի տակ ծնվածներն այդքան էլ լավ չեն տիրապետում համբույրի տեխնիկային, բայց նրանք սիրում են հաճախ ու շատ համբուրվել:

Այծեղջյուրներ

Իսկ ահա Այծեղջյուրի նշանի տակ ծնվածները համբուրվել չեն սիրում ու հնարավորինս հազվադեպ են անում դա: Նույնիսկ երեխաներին ու ծնողներին Այծեղջյուրը ձգտում է չհամբուրել: Սիրահարված Այծեղջյուրը նույնպես չափից կրքոտ չէ համբույրների հարցում, ու երբեք հրապարակավ չի համբուրվի: Եվ հետո, նրա համբույրները ջերմությամբ ու կրքոտությամբ աչքի չեն ընկնում, դրանք ավելի շուտ սառն են՝ պարտականության, կամ ավանդույթի նման:

Ջրհոսներ

Ջրհոսի նշանի տակ ծնվածների համբույրները դժվար է բնութագրել, քանի որ դրանք շատ բազմազան են: Համբուրվելիս՝ Ջրհոսը հաճախ տարբերություն չի դնում ընկերոջ ու սիրելի մարդու միջեւ, դրա համար էլ նույն զգացմունքով է համբուրում թե մեկին, թե մյուսին: Բայց այս նշանի տակ ծնվածերը երբեք ամբողջությամբ չեն տրվում զգացմունքին ու թույլ չեն տալիս, որ կիրքը պարուրի իրենց, դրա համար էլ նրանց համբույրներն այդքան էլ հաճախակի չեն՝ չնայած դրանցում կարելի է նկատել ամեն ինչ՝ կրքից սկսած մինչեւ քնքշանք:

Ձկներ

Ձկների նշանի տակ ծնվածները նույնպես ավելի շատ սիրում են, երբ իրենց են համբուրում, քան երբ իրենք են համբուրում: Իրենց բնույթով Ձկները ձգտում են ամբողջությամբ տրվել զգացմունքներին, դրա համար էլ համբույրներից նույնպես ինչ-որ անսովոր բան են ակնկալում: Համբուրվելիս՝ այս նշանի ներկայացուցիչները ուզում են ամբողջովին լուծվել իրենց ընտրյալի մեջ, քանի որ զգացմունքները նրանց համար ամեն ինչից վեր են: Բայց համբուրվելու տեխնիկան նրանց մոտ այդքան էլ բարձր չէ, եւ հետո՝ նրանք հաճախ են հիասթափվում իրենց ընտրյալներից:

Աղբյուրը՝  thepo.st

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել