Ո՞վ է ասել, թե սպասուհիները աշխատավայրում զբաղվում են միայն մաքրության և տանտերերի հարմարվետության այլ հարցերով: Նրանք նաև լուռ ականջ են դնում իրենց ղեկավարների գաղտնիքներին և երբեմն կատարում են սարսափելի բացահայտումներ:

Հենց այսպիսի սպասուհիների մասին է պատմում ամերիկյան ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Հրեշավոր սպասուհիները» (Devious Maids) հեռուստասերիալը: Այն սկսել է հեռարձակվել 2013 թ-ից և մինչ օրս ունի երեք եթերաշրջան:
Դատելով տարբեր կայքերում հեռուստաշոուի վերաբերյալ արված մեկնաբանություններին` այն կարճ ժամանակում հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից: Հետևաբար, ֆիլմի նոր եթերաշրջանները սարի հետևում չեն:
Ֆիլմի գլխավոր հերոսուհիները` սպասուհիներ Մարիսոլ Սուարեսը, Կարմեն Լունան, Ռոզի Ուեսթմորը և Զոյլա Դիազը, մոտ ընկերուհիներ են: Թեև սպասուհիներն աշխատում են տարբեր տանտերերի մոտ, բայց, պարբերաբար, հանդիպում են և սկսում են քննարկել իրենց աշխատավայրերում տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունները:

Ֆիլմի առաջին եթերաշրջանը բաղկացած է 13 էպիզոդից և սկսվում է սպասուհի Ֆլորայի սպանության տեսարանով: Իսկ թե ով է սպանության հեղինակը, փորձում են պարզել Ֆլորայի մտերիմ ընկերուհիները` վերը նշված սպասուհիները: Ի տարբերություն Կարմենի, Ռոզիի և Զոյլայի` Մարիսոլը սպասուհի չէ. նա գրող է, որը հետաաքրքրված սպանության դեպքով` սպասուհի է ձևանում և աշխատանքի է անցնում հարևան տանտերերից մեկի տանը: Հենց նրան էլ հաջողվում է բացահայտել կատարված հանցանքը:

Հեռուստասերիալի երեք եթերաշրջանները ներկայացնում են տարբեր մութ պատմություններ, որոնք կապված են սպասուհիների տանտերերից յուրաքանչյուրի հետ: Այս շոուն իր մեջ ներառում է թե՛ դետեկտիվի, թե՛ կատակերգության և թե՛ դրամայի ժանրեր: Հեռուստասերիալի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն շատ բազմասերիանոց ֆիլմերի` ֆիլմի ռեժիսորները չեն փորձել արհեստականորեն երկարաձգել դրա էպիզոդներն ու սերիաների տևողությունը: Ամեն ինչ ներկայացված է կարճ, կոնկրետ, ինտրիգային և հումորով:
Կարծիք կա, թե «Հրեշավոր սպասուհիները» «Հուսահատ տնտեսուհիների» կնրկնօրինակումն է: Միգուցե, այս ֆիլմերի որոշ դրվագներ և սցենարային լուծումներ նման են, ինչը բացատրվում է նրանով, որ ֆիլմի պրոդյուսերներից մեկը «Հուսահատ տնտեսուհիների» աստղ Եվա Լոնգորիան է: Սակայն պետք է նշել, որ այս հեռուստասերիալում իրադարձություններն ավելի ինտրիգային են, իսկ հումորը` ավելի սուր:

Բացի Եվա Լոնգորիայից ֆիլմի վրա աշխատել են պրոդյուսերներ Սաբրինա Վայնդը, Փոլ ՄքԳիգանը, Լարի Շումանը, Դևիդ Լոնները և այլք:
Գլխավոր սպասուհիներին մարմնավորում են լատինաամերիկյան ծագում ունեցող դերասանուհիներ Աննա Օրտիցը (Մարիսոլի դերում), Դանիա Ռամիրեսը (Ռոզիի դերում) Ռոսելին Սանչեսը (Կարմենի դերում) և Ջուդի Ռեյեսը (Զոյլայի դերում):
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին