Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են վերաբերվում նորաձևությանը հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչներ։ Հագուստի ո՞ր ոճը կամ գունային ինչպիսի համադրումներ են նախընտրում։ Արդյո՞ք տալիս են մեծ կարևորություն գերժամանակակից նորույթներին։ Վերոնշյալ հորոսկոպը, որը ներկայացնում է astroworld.ru կայքը կօգնի ձեզ գտնել բոլոր հարցերի պատասխանները։
Եվ այսպես, նորաձևությանը կուրորեն հետևող նշաններից մեկը Խոյերն են: Հագուստ ընտրելիս նրանք հույսը դնում են բացառապես իրենց ճաշակի վրա: Սովորաբար նախընտրում են հարմարավետ հագուստ, որը համապատասխանում է իրենց կազմվածքին և ընդգծում է մարմնի սպորտային կառուցվածքը: Որպես կանոն, ձգտում են գնել թանկ հագուստ և խնայողություններ չեն անում իրենց իմիջի ձևավորման հաշվին: Նախընտրում են հատկապես կարմիր և վառ երկնագույն երանգներ: Հագնվում են ճաշակով, շատ հաճախ մյուսների համար դառնալով կրկնօրինակման առարկա:
Իսկ ահա Ցուլերն այնքան էլ հետևողական չեն նորաձևության հարցում, սակայն միշտ ճաշակով են հագնվում: Նախընտրում են խիստ և գործնական ոճի հագուստ: Հատկապես շատ են կրում դարչնագույն, կապույտ, սև, ոսկեփայլ զգեստներ: Սիրում են ասեղնագործված կամ մանր նկարներով կտորներ: Պարզապես պաշտում են թանկարժեք հագուստը, որն ընդգծում է նրանց բարձր դիրքը:
Ինչ վերաբերում է Երկվորյակներին, ապա նրանք նախընտրում են որակյալ և բնական հագուստ: Հիմնականում կրում են ջինսեր և սպորտային ոճի հագուստ, բամբակե ու բրդե կոստյումներ: Միշտ հետևում են նորաձևության նորույթներին, սակայն, լինելով ի սկզբանե ստեղծագործ, իրենց անկրկնելի ոճը ինքնուրույն են կերտում: Հագուստ ընտրում են՝ նախընտրությունը տալով բաց երանգներին, ինչպիսիք են սպիտակը, երկնագույնը, բեժը: Երկվորյակների ոճը պարզ է ու միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ:
Ի տարբերություն մյուսների՝ Խեցգետինները նախընտրում են կազմվածքը ծածկող ազատ հագուստ: Նրանք հիմնականում չեն ընկալում նորաձևության ու ոճի նրբությունները, այդ պատճառով չեն էլ հետևում դրանց միտումներին: Ձգտում են հարմարավետության, քան արտաքին հմայքի: Սիրում են լայն կիսաշրջազգեստներ ու տաբատներ: Հագնվում են ըստ տրամադրության: Նրանց նախապատվությունները հագուստի ընտրության հարցում փոփոխվում են նույնքան հաճախակի, որքան և նրանց հովանավորը հանդիսացող լուսնի փուլերը: Հատկապես շատ են սիրում տնային խալաթներ ու փափուկ հողաթափեր:
Իսկ ահա Առյուծն իր բնույթով իսկական մարդ-թատրոն է՝ նորաձևության մարմնավորում: Նրա հագուստը միշտ շողշողում ու փայլում է բոլորովին անկանխատեսելի գունային երանգներով: Հետևում է նորաձևությանը: Հագնվում է քաղաքի լավագույն խանութներում: Նրա համար շրջապատի կարծիքը շատ կարևոր է: Կարողանում է զարմացնել ու հիացնել բոլորին նոր հագուստներով: Նրա արտաքինը միշտ վառ է: Սիրում է տաք գույներ՝ նարնջագույնի, դեղինի, կարմիրի բոլոր երանգները:
Կույսը մեծ նշանակություն չի տալիս նորաձևության միտումներին: Նրա համար ավելի կարևոր է, թե ինչ վիճակում են իր կոշիկներն ու հագուստը: Դրանք պիտի միշտ փայլեն կատարյալ մաքրությամբ: Երիտասարդ Կույսերը, որպես կանոն, կրում են ամենից ավանգարդ, անհարմարավետ հագուստները: Մեծահասակները նախընտրում են գործնական և խիստ ոճը: Սիրում են սև, սպիտակ և մոխրագույն երանգները:
Երբ խոսում ենք Կշեռքների մասին պետք է նշել, որ նրանք հագուստի գույնին կարևորություն չեն տալիս։ Նրանց համար կարևորը՝ խայտաբղետ չլինի։ Շատ բարակ են հագնվում՝ նախընտրելով գույների ներդաշնակությունը։ Մորթե իրերի, տարբեր զարդերի և այլնի մեծ սիրահար են։ Նույնիսկ տղամարդիկ կրում են կանացի, ռոմանտիկ ոճի հագուստ։ Մեծ կարևորություն են տալիս նորաձևությանը՝ փորձելով համապատասխանել նորանոր միտումներին։ Նախընտրում են նեղ տաբատներ և շրջազգեստներ։
Կարիճները նույնպես հետևում են նորաձևությանը: Սիրում են մետաղական զարդեր և դրանց համադրությամբ հագուստներ, ինչպես նաև՝ հագուստներ բնական կաշվից: Նրանք նախընտրում են ընդգծող և սեքսուալ ձևվածքներ: Նախապատվությունը տալիս են սև և կարմիր գույներին եվ դրանց համադրությանը: Կարող են հակառակվել նորաձևությանը, քանի որ հագուստի ընտրության հարցում հիմնվում են բացառապես իրենց ոճի վրա: Երբեմն կարող են ցնցել շրջապատին իրենց չափից ավելի անկեղծ հագուստներով:
Աղեղնավորն իսկական ձևամոլ է: Ավելին, կարելի է ասել՝ ցուցամոլ: Նրա համար գլխավորն այն է, որ կոստյումը լավ նստած լինի: Նախընտրում է մարմինը գրկող հագուստ, որն ընդգծում է կազմվածքի բարետեսությունը: Սիրում է սպորտային ոճը՝ նախապատվությունը տալով փորձված բրենդներին: Աղեղնավորների ֆիրմային գույներն են կարմիրն ու սպիտակը, հատկապես՝ դրանց համադրությունը:Գերադասում են ունենալ միայն մի ոճ, որն ավելի հոգեհարազատ է նրանց:
Այծեղջյուրն այն նշանն է, որը երբեք չի վազում նորաձևության հետևից: Ավագ սերունդը գերադասում է փորձված գործնական ոճը: Սովորաբար դա դասականն է՝ միագույն կոստյումներ առանց ավելորդ պերճանքների, վերարկու և գլխարկ, կամ «աշխատանքային հագուստ»: Նախապատվությունը տալիս են մուգ երանգներին՝ սեվ, շագանակագույն, լավագույն դեպքում՝ սևի ու սպիտակի համադրություն:
Ինչ վերաբերում է Ջրհոսներին, ապա նրանք երբեք չեն հետևում նորաձևությանը, այլ ունեն հագնվելու իրենց տարբերակը, որը միշտ ճաշակով է, բայց նման չէ մյուսներին: Նրանց ոճը ուրույն է ու անկրկնելի, քանի որ փորձարկումները սահման չունեն: Ֆիրմային գույներ չունեն, այդ պատճառով նրանց ընտրությունը պայմանավորված է ոչ այնքան տրամադրությամբ, որքան հաճախակի գլխում ծագող գաղափարներով: Էքստրավագանտ ոճ ունեն, որը երբեմն հասնում է պաթետիկ վուլգարության:
Ձկները ևս նորաձևության հետևից վազողներ չեն: Նրանք նախընտրում են խորհրդավոր, անըմբռնելի ոճը: Բնազդաբար կռահում են, թե ինչն է իրենց սազում, ու հագուստ ընտրելիս դիմում են իրենց ներքին ձայնի օգնությանը: Նախընտրում են վարդագույնը, բաց կանաչը, ծովային ալիքի գույնը: Չեն սիրում վառ հագուստներ, որովհետև գերադասում են աննկատ լինել:
Պատրաստեց` Շուշան Պողոսյանը
Աղբյուրը՝ www.astroworld.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ