Փարիզում հոկտեմբերի 31-ին՝ «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում կայացել է «Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մանկապատանեկան 24-րդ միջազգային մրցույթ-փառատոնը։ Իրենց ստեղծագործությունները ներկայացրել են 150 երիտասարդ դերասաններ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից եւ Լատվիայից։ Երիտասարդ դերասանները ելույթ են ունեցել MPAA Saint Germain բեմի վրա։
Մասնակիցները ներկայացրել են պարարվեստի բազմաթիվ համարներ, կատարել են գործիքային ստեղծագործություններ եւ ցուցադրել են վոկալի արվեստ։
Հայաստանը ներկայացնում էր Երեւանի World Association of Performing Arts-ի սան Միլենա Գեւորգյանը։ Կատարելով «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» երգը՝ դերասանուհին ավագ տարիքային խմբի «Վոկալ ստեղծագործություն։ Էստրադային վոկալ։ Սոլո» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի դափնեկրի դիպլոմի։
Այժմ երիտասարդ կատարողը կարող է մասնակցել «Տաղանդների հրավառություն» նախագծի 4-րդ սուպերեզրափակչին, որը կկայանա փառատոնային 2015-2016թթ.սեզոնի վերջին Սանկտ Պետերբուրգում։
«Տաղանդների հրավառությունը» միջազգային նախագիծ է, որը ստեղծվել է 2008թ. եւ պարբերաբար դրական արձագանքներ է հավաքում։
«Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում է մանկապատանեկան ստեղծագործությունների մոտ 80 մրցույթ-փառատոն։ Յուրաքանչյուր սեզոն ավարտվում է սուպերեզրափակչով, որին մասնակցում են նախորդ մրցույթների 1-ին կարգի դափնեկիրները։
Աղբյուրը՝ saluttalantov.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ