Երեկ` նոյեմբերի 11-ին, Երեւանի ժամանցի վայրերից մեկում կայացավ «Ամարաս» պարային համույթի պարուհի Սեդա Մովսիսյանի եւ նրա ընտրյալի` Մանվել Հայրապետյանի հարսանեկան արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ NEWS.am STYLE-ը:
Ինչպես ցանկացած հարսնացու, Սեդան եւս լարված էր եւ հուզված իր համար այդքան պատասխանատու օրվա առթիվ, սակայն անհնար էր չնկատել նրա աչքերի փայլն ու երջանկությունը: Մեզ հետ զրույցում հայտնի պարուհին կիսվեց իր սիրո պատմությամբ.
«Մանվելի հետ ծանոթ ենք արդեն 3-4 տարի, միմյանց սիրահարվել ենք ծանոթության պահից: Ամուսինս արվեստի բնագավառից չէ: Մեզ մեր ընդհանուր ընկերներն են ծանոթացրել: Չնայած նա արվեստի հետ կապ չունի, շատ լավ է վերաբերվում իմ մասնագիտությանը, միշտ աջակցում է ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան»,-ասաց Սեդան:

Սեդայի ուրախությունը հավասարապես կիսում էր «Ամարաս» խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը.
«Սեդային մաղթում եմ ամենալավն ու բարին: Թող Աստված պահապան լինի իր նորաստեղծ ընտանիքին, բազմանան եւ երջանիկ լինեն: Իսկ ինչ վերաբերում է Սեդայի եւ «Ամարասի» հետագա համագործակցությանը, այն կշարունակվի նույն կերպ, այդ հարցի շուրջ արդեն խոսել ենք նրա հետ: Նա շարունակելու է զբաղվել իր աշխատանքով»,-մեզ հետ զրույցում նշեց Վիկան:
Իրենց ընկերուհուց պակաս այս օրվան չեն սպասել նաեւ «Ամարաս» խմբի մյուս պարուհիները:
«Սեդան այն ընկերուհիներից է, ում հետ կարելի է կիսվել ցանկացած թեմայով: Նա իմ լավ ընկերուհին է` խելացի, գեղեցիկ, բարեհամբույր: Ամբողջ սրտով ուրախանալու եմ այսօր իր համար»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Հայրապետյանը:
Հարսանեկան ողջ դիզայնն ու, նույնիսկ, «Ամարասի» աղջիկների զգեստները մանուշակագույնի մեջ էին: Հարցին, թե որքանով է մանուշակագույնը նույնացվում Սեդայի հետ, խմբի անդամներից Տաթեւը պատասխանեց. «Մանուշակագույնի ընտրությունը Սեդայի եւ հարսանիքի կազմակերպիչների որոշումն է եղել: Եկանք այն եզրակացության, որ ավելի գեղեցիկ ու պայծառ գույն չի կարող լինել: Սեդան էլ հենց ասոցացվում է մանուշակի հետ»:
Հարսնացուն ողջ երեկոյի ընթացքում փայլեց իր շքեղ հարսանեկան զգեստով: Պարզվում է` զգեստի հեղինակը հենց Սեդան է.
«Ինձ շատ էին ասում, որ պետք չէ ռիսկի դիմել, ավելի լավ է` պատվիրեմ պատրաստի զգեստ, բայց ես որոշեցի իրականացնել իմ երազանքը եւ կրել հենց այս զգեստը: Մտքերս կարողացան կյանքի կոչել հմուտ դերձակները; Առհասարակ, իմ անմոռանալի օրվա դիզայնի, համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնյայից ու Ժոռից, ինչպես նաեւ` հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վիկա Մարտիրոսյանին, որը հարսանիքի կազմակերպչական հարցերում ինձ անմնացորդ օգնել եւ աջակցել է: Անչափ շնորհակալ եմ նաեւ «Ամարաս» խմբի մյուս աղջիկներին»,-մեզ հետ զրույցում նշեց հարսնացուն:

Պարուհուն եւ նրա ամուսնուն շնորհավորելու էր եկել նաեւ պարարվեստի վարպետ Աշոտ Մարտիրոսյանը տիկնոջ հետ: Երեկոյի ընթացքում հետաքրքիր եւ յուրօրինակ պարային բեմադրության միջոցով Սեդային անակնկալ մատուցեցին «Ամարաս» խմբի աղջիկները: Նորապսակներին իր ելույթով շնորհավորեց նաեւ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Երեկոն վարում էր շոու-մեն Մխիթար Ավետիսյանը:
NEWS.am STYLE-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին եւ Սեդային ու Մանվելին մաղթում ընտանեկան երջանկություն եւ հավետ սեր:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին