Համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի այցը Հայաստան նշանավոր իրադարձություն էր ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ հենց իր՝ հայտնի երգիծաբանի համար։
Asbarez.com-ը ներկայացրել է Օ’Բրայենի հարցազրույցը հայաստանյան այցի մասին։ Բրայենը նշել է, թե որքան էական նշանակություն է ունեցել իր համար այս այցելությունը.
«Արդեն 22 տարի հեռուստածրագրեր եմ պատրաստում, բայց այս սերիայով ես հպաարտանում եմ»։

Քոնանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է դեռեւս վեց տարի առաջ, երբ նա որպես իր օգնական ընտրեց Սոնա Մովսեսյանին։ Սոնան մշտապես պատմել է Հայաստանի մասին, նշել, որ սովորել է ԱՄՆ-ում գտնվող հայկական Մեսրոպյան դպրոցում, որտեղ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը։ Սոնան անընդհատ կրկնել է, որ երբեք չի եղել Հայաստանում եւ պատրաստվում է մեկնել այնտեղ։ Այսպիսով, Քոնանը որոշել է ուղեկցել Սոնային։ Ի դեպ, Հայաստան գալուց առաջ Քոնանը հանդիպել է Սոնայի ընտանիքին։ Սոնայի տատիկը Քոնանին ասել է, որ հայ տղա բերի իր հետ, որպեսզի թոռնուհուն հայի հետ ամուսնացնի։
Հարցազրույցի ընթացքում Քոնանը պատմել է, որ հատկապես տպավորված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած իր այցելությունից. «Դա իմ շոուի ամենահզոր հատված է։ Իսկ Արարատ լեռն, ասես, նկար լինի»։
Ինչպես գիտեք, Քոնանը նաեւ այցելել է Գառնիի տաճար, որտեղ հայկական ազգային պարեր է սովորել։ Այս հարցում նրան օգնել է Սոֆի Դեւոյանը։

Քոնանը նշել է, որ հայերեն մի քանի բառ է սովորել եւ մեծապես զարմացել է, որ այստեղ երիտասարդները վարժ խոսում են անգլերեն։
Վերջում հայտնի շոումենն ավելացրել է, որ նա անպայման վերադառնալու է Հայաստան, քանի որ 5 օրը բավականին քիչ է Հայաստանը տեսնելու համար։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը