Լենա Ղազարյանին երաժշտասերները ճանաչեցին X Factor նախագծի շնորհիվ, որտեղ տաղանդավոր աղջիկը փայլեց իր ձայնային ողջ հմայքով: Չնայած Լենան չհաղթեց մրցույթում, նախագծից հետո էլ նա հաստատուն քայլերով առաջ գնաց իր երաժշտական ուղիով: Երգչուհու ամենամեծ ձեռքբերումներից է հայտնի երգիչ Անդրեի հետ զուգերգը եվ «Պրեմիերա» նախագծում տարած հաղթանակը:
Այսօր Լենան, կարծես թե, իր համար նոր զբաղմունք է գտել: Նա սոցիալական ցանցերում հաճախ կիսվում է իր կատարած դիմահարդարման աշխատանքներով:
Երգչուհու հետ զրուցեցինք իր նոր հոբբիից եւ երգարվեստի նորություններից:

-Լենա, վերջին շրջանում Ձեզ ավելի հաճախ տեսնում ենք` որպես դիմահարդարի: Ինչպե՞ս Ձեզ գրավեց այդ ոլորտը:
-Ճիշտ եք նկատել: Սկսենք նրանից, որ ինձ համար make up-ը դարձավ հոբբի, հետո որոշեցի մասնագիտանալ այս ոլորտում: Երբ սովորեցի որոշ հմտությունների, ցանկություն առաջացավ նաեւ աշխատելու: Ունեմ աշակերտներ, որոնցից մի քանիսն արդեն ավարտել են: Ամեն դեպքում, սիրով եմ համատեղում երգն ու դիմահարդարի աշխատանքս:

-Հնարավո՞ր է` հետագայում ավելի ընդլայնեք Ձեր գիտելիքներն ու վերջնականապես հաստատվեք այս ոլորտում:
-Այո, ինչո՞ւ ոչ: Կարծում եմ` լավ է ունենալ մի քանի մասնագիտություն: Իմ դեպքում մեկը մյուսին չի խանգարի երբեք:

-Լենա, նաեւ հաճախ հանդես եք գալիս սիրված երգերի cover տարբերակներով...
-Այո, տեսնելով, թե որքան լավ մեկնաբանություններ են արվում հայտնի երգերի իմ մեկնաբանությունների տակ` ցանկություն է առաջանում պարբերաբար մարդկանց ներկայացնել նման կատարումներ:
-Իսկ երաժշտական այլ նորություններ չունե՞ք` սեփական երգերի եւ տեսահոլովակների տեսքով:
-Ունեմ մի քանի նորություն, շուտով կտեսնեք, իսկ այս պահին միայն կարող եմ ձեր ուշադրությանը ներկայացնել իմ նոր երգը:
-Ձեր եւ Անդրեի դուետը, բավականին, սիրվեց հանրության կողմից: Այլ երգիչների հետ համագործակցություններ սպասվո՞ւմ են:
-Մոտ ժամանակներս չգիտեմ` կլինեն, թե ոչ, բայց ապագայում` միանշանակ:

-X Factor-ի ընթացքում Անդրեն Ձեզ շատ էր օգնում խորհուրդներով: Նախագծից հետո շարունակո՞ւմ եք դիմել նրան խորհուրդի դեպքում:
-Այո, անպայման: Անդրեի հետ պահպանել ենք լավ հարաբերությունները: Միշտ խորհուրդի համար դիմում եմ հենց նրան:

-Լենա, ունեք հզոր ձայն եւ համարվում եք մրցութային երգչուհի: Դուք Ձեզ միջազգային մրցույթների բեմերում տեսնո՞ւմ եք:
-Իհարկե, կարծում եմ` եթե ունես ձայն, ուրեմն պետք է մասնակցես մրցույթների: Աստված կորոշի, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ: Իմ առաջնային երազանքն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, իսկ մրցութային երազանքերս քայլ առ քայլ կփորձեմ իրականացնել:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Լենա Ղազարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը