Առողջ, երջանիկ ու եռանդուն լինելու համար նախեւառաջ պետք է ձեր տունն ազատեք բացասական էներգիայից: Սեփական տանը մաքրություն անելիս՝ կարեւոր է ազատվել երեք իրերից՝ կոտրված ու ճաքած սպասքից, հին իրերից ու արհեստական ծաղիկներից:
Ճաքած սպասք
Գրեթե բոլորի տանը ճաքած ափսե կամ բաժակ կա, որն ըստ էության դեռ կարող է լիարժեք ծառայել ըստ նշանակության: Ընդ որում, նման թերություններով սպասքը հաճախ չեն նետում, քանի որ կամ ափսոսում են, կամ էլ սովորել են դրան: Մինչդեռ ըստ չինական ֆեն շույ փիլիսոփայության՝ հենց ճաքերում է կուտակվում բացասական էներգիան, որը անկասկած կանդրադառնա ձեր հետագա կյանքի վրա: Նման սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել, որպեսզի ինքներդ ձեզ վտանգի չենթարկեք: Հիշեք, սպասքը հարստության ու բարեկեցության խորհրդանիշն է, հետեւաբար դրա վրայի ճաքերը նշանակում են ճաքեր նաեւ դրա տիրոջ ճակատագրում: Տանը պահեք միայն գեղեցիկ, անվնաս սպասք, որը ձեր բնակարանը կլցնի ուրախությամբ եւ դրական էներգիայով:
Հին կոշիկ ու հագուստ
Ցանկացած տանը պարտադիր կա մի զույգ հնամաշ կոշիկ, սվիտեր, առանց կոճակների վերնաշապիկ, կամ էլ հին, մաշված վերարկու: Շատերն են ուզում պահել նման իրեր՝ մտովի արդարացնելով իրենց, իբրեւ ապագայում կհագնեն այս կամ այն հին շորը: Բայց որպես կանոն հին իրը այդպես էլ մնում ու փոշոտվում է դարակներում, տնով մեկ տարածելով բացասական աուրա, որը խանգարում է գտնել կյանքի նպատակ, մարդուն դրդում ապատիայի ու անգործության: Նման իրադրության հետ հաշտվել չի կարելի ու դրա համար էլ հին կոշիկն ու իրերը պետք է անհապաղ հեռացնել տանից: Ըստ ֆեն շույի՝ միանգամայն հնարավոր է, որ այն աղջիկը, որը կորոշի իր սեփական զգեստապահարանը դասավորել, մոտակա ապագայում կհանդիպի իր ընտրյալին ու կամուսնանա նրա հետ, կամ էլ մարդը, որը դեն կնետի իր հին իրերը, հենց հաջորդ օրը հեռանկարային աշխատանք կգտնի: Ինքներդ փորձեք, եւ դուք նույնպես կնկատեք դրական փոփոխություններ:
Արհեստական ծաղիկներ
Երբեմն տանը կարելի է նկատել արհեստական ծաղկեփնջեր, որոնցով մարդիկ սիրում են զարդարել իրենց տները: Ընդ որում, քչերն են հիշում, որ ֆեն շույ արեւելյան փիլիսոփայությունը կտրականապես արգելում է տանը նման ծաղիկներ պահել: Դրանք մագնիսի նման ձգում են բացասական էներգիան: Իզուր չէ, որ ժողովրդի մեջ ասում են՝ բնական ծաղիկները, բնական ու կենդանի մարդկանց համար են, իսկ արհեստականները՝ մահացածների: Արհեստական ծաղիկները նույնպես մահացած են, ու դրա համար էլ տանը նման խորհրդանիշ պահելը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր անդամների համար: Ի դեպ, նույնիսկ ալոեի կենդանի ծաղիկը տնով մեկ բացասական էներգիա է տարածում: Այն չարժե պահել հյուրասենյակում, ննջարանում կամ էլ խոհանոցում։ Ավելի լավ է ալոեն պատշգամբ տանեք:
Նյութը՝ Klubber-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է